Ամբողջովին վստահելով Աստծո զորությանը
Ոչինչ անհնարին չի լինի ձեզ համար: Մատթ. 17.19
Նրանց համար, ովքեր համաձայն են հաղթության եւ իրենց պաշտպանության համար լիովին վստահել Աստծո զորությանը, պետք է ապրել մի կյանք, որը կհարգի Նրա տված Խոստումները եւ դրանք կիրագործի գործնականորեն:
Ամեն օր մեր բոլոր հոգսերը գցելով Նրա վրա հնարավոր է վայելել իրական ու խորը խաղաղություն:
Հնարավոր է բառիս բուն իմաստով մաքուր պահել մեր սրտի բոլոր խորհուրդներն ու մտքերը:
Հնարավոր է ամեն բանի մեջ տեսնել Աստծո կամքը եւ ընդունել Նրա կամքը ոչ թե հառաչելով, այլ գոհաբանական երգով:
Հնարավոր է Աստծո զորությանը ամբողջովին վստահելով, լիովին զորացած, որոշել համբերող, մաքուր, խոնարհ լինել ա՛յն պահերին, երբ նախապես, մենք մեզ տկար էինք համարում, սակայն, այսօր նման պահերը մեզ ներկայանում են իբրեւ հաղթության առիթ Նրա՛ միջոցով, որ մեզ սիրեց եւ հիմա մեր մեջ գործում է, ստեղծելով մեզնից ներս Իր կամքի հետ մի համաձայնություն եւ Իր ներկայության օրհնյալ զգացումը, որով մեղքը մեր վրա բնավ իշխանություն չի կարող ունենալ:
Սրանք աստվածային հնարավորություններ են եւ Նրա գործերը, եւ այդ պատճառով էլ, նրանք մեզ պիտի առաջնորդեն խոնարհաբար երկրպագելու Նրա ոտքերի առջեւ, ավելի՛ ծառայել Իրեն, քայլել Նրա հետ ամե՛ն օր եւ ամեն ժամ, լինել ամեն վայրկյան Քրիստոսի մեջ եւ լի Ս.Հոգու զորությամբ: Հ.Մ.Ճ.Մուլ
«Վտակներ անապատի մեջ» գրքից