Աղոթքի ուժը
«Եւ եղաւ որ մի տեղ աղօթք էր անում. Եւ երբոր դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը, ինչպէս Յովհաննէսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»: Ղուկաս 11.1
Հիսուսը մեծագույն հրաշագործ է, Ով երբևէ քայլել է երկրի վրա և մեծագույն քարոզիչ: Զարմանալի է, որ Իր աշակերտները խնդրեցին աղոթել սովորեցնել: Ինչո՞ւ նրանք չխնդրեցին հրաշքներ գործել կամ քարոզել:
Որովհետև Հիսուսի աղոթքի կյանքը ավելի զորավոր էր, քան Նրա հրաշքները կամ Նրա ուսուցումը: Հենց Նրա միությունը Հոր հետ տալիս էր Հիսուսին զորություն և ազդեցություն: Հիսուսը մեկ անգամ չէ, որ ասել էր, թե հենց Հայրն է անում հրաշքներ Նրա միջոցով, և Նրա ուսուցումը Իր սեփականը չէր, այլ՝ Հոր ուսուցումը:
Սա մեզ համար այսօր լավ օրինակ է: Հիսուսը Հովհաննես 15.5-ում ասում է, որ առանց Նրա մենք ոչինչ չենք կարող անել: Կան շատ բաներ, որոնք մենք պետք է անենք աղոթքից զատ, բայց մենք ոչիչն չենք կարող անել առանց Նրա: Աղոթքը մեկն է այն կարևոր միջոցներից, որպեսզի մնանք Աստծո մեջ (Հովհ.15.7): Դրա համար մեր խնդրանքն Աստծուն պետք է լինի աշակերտների խնդրանքի նման. «Տե՛ր, սովորեցրու ինձ աղոթել»:
Մենք պետք է սպասենք աղոթքի պատասխանին: Հայրը ցանկանում է պատասխանել ու պատասխանում է: Խնդրե՛ք և կտրվի ձեզ:
Հեղինակ՝ Է. Ուոմակ