Աղոթքի մեջ արթուն մնացե՛ք: Ա Պետ. 4.7

Ո՛վ իմ բարեկամ, առանց աղոթքի դուրս մի՛ գա տանից եւ մի՛ գնա դեպի վտանգավոր աշխարհը: Իրիկունը ծնկի ես գալիս աղոթելու համար եւ ահա հոգնածությունից քունդ ճնշում է քեզ, կրճատում ես աղոթքդ եւ քնում: Հնարավոր է, որ առավոտյան էլ ուշ ես արթնացել եւ այլեւս աղոթելու ժամանակ չունես, եւ առանց հոգեպես պատրաստ լինելու քեզ նետում ես աշխարհի գիրկը:

Սակայն Աստծո Խոսքը ասում է. «Աղոթքի մեջ արթուն մնացեք»: Այսինքն՝ թե՛ աղոթքի ընթացքում եւ թե՛ աղոթքի մեջ իսկ հարատեւեցեք: Բոլոր կորցրած առիթները անբուժելի են. աղոթքի մեջ թուլանալդ դառնում է սովորություն, եւ շատ չանցած տեսնում ես, որ չաղոթելդ եւ Աստծո Խոսքը չսերտելդ այլեւ քեզ մտահոգություն չի պատճառում: Եվ սա զարմանալի չէ, քանի որ այդ առաջին օրը առանց աղոթքի սկսելդ քեզ մտահոգություն չեղավ:

Սակայն այսօր դու կարող ես նոր որոշումով վերսկսել կյանքդ եւ Տերոջդ հետ ջերմ զրույցներով եւ Նրա օրհնությամբ դիմավորել լեցուն օրդ եւ այս աշխարհը:

Ֆ. Ռոբերթսոն

Եթե Հիսուսը՝ ամենակարող Աստծո Որդին, անհրաժեշտություն էր զգում նույնիսկ ուժասպառ օրվան հաջորդող առավոտյան (Մարկ. 1.32-35) «շատ վաղ ելնելով, դեռ չլուսացած» գնալ անապատ մի տեղ Հորը տեսնելու համար, որքա՛ն ավելի դու կարիք ունես նույնը անելու, աղոթքով հարաբերվելու Նրա հետ, ումից գալիս են քո վայելած բոլոր օրհնությունները եւ դու Որդու կարիքն ունես, որպեսզի գոհացնես քո բոլոր կարիքները:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.