Աղոթքը պարզապես բառերի շռայլում չէ դեպի երկինք կամ հույս, որ կիրականան մեր ցանկությունները։ Աղոթքը զրույց է Աստծո հետ։

Ահա մի քանի կետեր՝ ինչ կարող ենք ստանալ աղոթելու արդյունքում.

Հոգևոր աճ

Աղոթքի առավելությունն այն է, որ դրա շնորհիվ հոգևորապես սնունդ ենք ստանում՝ աճելով հոգևոր կյանքում, ինչի շնորհիվ բարելավվում են մեր հարաբերությունները Աստծո հետ։

Լուռ ժամանակ անցկացնելն Աստծո հետ ու լսելու կարողությունը հոգուն շինություն է տալիս։

Լավ տրամադրություն

Ըստ պրոֆեսոր Մայքլ Մաք Քուլուգի՝ աղոթքը լավ տրամադրության գրավականն է։

Բարելավում է մեր ֆիզիկական առողջությունը, առաջացնում ինքնակառավարում

Ըստ Մաք Քուլուգի ուսումնասիրությունների՝ աղոթքը նաև ի զորու է բուժել նյարդային և սրտանոթային, ինչպես նաև այլ խնդիրներ, եթե աղոթքը հավատով է լեցված։ Քանի որ Մատթևոս 17։19-ում գրված է․ «Եթե մանանեխի հատի չափ հավատ ունենաք, այս սարին ասեք՝ փոխադրվիր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»։

Ըստ այդ ուսումնասիրության՝ ուղեղը սկսում է լցվել դրական էմոցիաներով, որն էլ առաջացնում է մի շարք փոփոխություններ մարմնում, և աղոթքի շնորհիվ ուղեղը հաղորդակցության մեջ է մտնում մարմնի այլ մասերի հետ։ Քանի որ աղոթքը հանգստություն է պարգևում և ունի զորություն՝ համաձայն մեր հավատի, այդ իսկ պատճառով սթրեսը վերանում և մարմնի վրա խաղաղություն է գալիս։

Զորեղ հավատ

Աղոթքը օգնում է հասկանալ, թե ինչպիսին է քո հավատն առ Աստված։ Հավատով աղոթքը կարող է տալ քո հարցերի պատասխանները։ Հարատև փոխհարաբերություններ ունենալն Աստծո հետ թույլ է տալիս հոգու աչքերով տեսնել Աստծո պատասխանները մեր աղոթքներին։

Հենարան է դժվար պահերին

Կան մարդիկ, ովքեր ավելի շատ աղոթք են անում, երբ ողբերգության մեջ են լինում։ Մի շարք ուսումնասիրությունների շնորհիվ մարդկանց 85%֊ը աղոթում է վատառողջ լինելու պատճառով, ովքեր հավատում են, որ աղոթքը կարող է բուժել նրանց։ Դժվար պահերին աղոթքը ոչ միայն մեր անձի համար է, այլ նաև հարազատի, ընկերոջ և շրջապատի այլ մարդկանց։ Աղոթքը օգնում է կառուցել ճիշտ փոխհարաբերություններ ընտանիքում և հասարակության հետ շփվելիս։

Աղոթքը լավագույն միջոցն է հաստատելու կյանքը Աստծո մեջ և լսելու Նրա ձայնը։ Ի պատասխան մեր աղոթքների՝ մենք ավելի ենք մոտենում Աստծուն, որի շնորհիվ ճաշակում ենք Նրա անսահման սերն ու օրհնությունը։

Շատ կարևոր է մեր թանկ ժամանակը Աստծուն տրամադրենք, քանի որ Նա արժանի է լավագույնին։

Աղբյուրը՝  deseret.com

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.