Աղոթքը փոխում է մեր սիրտը, որպեսզի մենք ավելի նմանվենք Աստծուն:

«Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված և իմացիր իմ սիրտը. փորձի՛ր ինձ ու իմացի՛ր իմ մտածումները։ Եվ տե՛ս, թե արդյո՞ք որևէ կորստյան տանող շարժառիթ կա իմ մեջ,և ինձ հավիտենական ճանապարհով առաջնորդի՛ր» /Սաղմոս 139.23-24/։

Երբ մենք մտածում ենք աղոթքի մասին, հաճախ կենտրոնանում ենք այն բանի վրա, թե ինչ ենք ուզում, որ Տերն անի մեզ կամ ուրիշների համար, բայց Նրա հետ հաղորդակցվելը նաև ազդում է մեզ վրա հոգևոր կերպերով, որոնք մենք կարող ենք չհասկանալ։

Սուրբ Գիրքն հորդորում է մեզ նվիրվել աղոթքին և անդադար աղոթել (Կողոսացիների 4.2, Ա Թեսաղոնիկեցիների 5.17):

Մեր երկնային Հոր հետ շարունակական զրույցներն այն միջոցներից են, որոնք Նա օգտագործում է մեզ վրա անձամբ ազդեցություն ունենալու համար։

Աղոթքը փոխում է մեզ։ Երբ մենք փնտրենք Տիրոջը և կանոնավոր կերպով ժամանակ հատկացնենք Նրա Խոսքին, մենք կվերափոխվենք: Մեր ցանկությունները կփոխարինվեն Նրանով, և մեր մտածողությունը ավելի սերտորեն կհամապատասխանի Նրա մտքերին։ Մենք ավելի լավ պատկերացում կունենանք, թե ինչպես աղոթել Նրա կամքին համապատասխան։

Աղոթքի միջոցով մենք Աստծուն հրավիրում ենք մեր կյանք` իրականացնելու Իր ծրագիրը մեզ համար։ Աղոթքով մենք ենթարկվում ենք Աստծո կամքին, ապաշխարում ենք մեղքից և խնդրում Նրան, որ մեզ ձևավորի Իր Որդու կերպարանքով: Եվ Նա կլսի և կպատասխանի այս տեսակի աղոթքներին, քանի որ դա հենց այն է, ինչ Նա ցանկանում է անել մեզանից յուրաքանչյուրի մեջ։

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Աղբյուրը`www.intouch.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.