Երանի՜ այն մարդուն, ում զորությունը Քեզնից է, ում սրտում Քո ճամփաներն են: Ով Արտասուքի հովտից անցնելով ջրհորի է վերածում այն… Սաղմոս 84.5,6

Մխիթարությունը չի գալիս նրանց, ովքեր ուրախ ու հանգիստ են, որովհետեւ նրանք արդեն դրա կարիքը չունեն: Աստծո այս ամենաթանկագին օրհնություններից մեկին՝ մխիթարությանը տիրանալու եւ վայելելու համար պետք է անցնել վշտի, արցուքների եւ տառապանքի հովիտներով, այս ձեւով Գործակից եւ մասնակից լինել Նրան, ով մեր ցավերը կրելով ու մեր վշտերը Իր վրա վերցնելով, մեղքի ու մահվան ձորը փրկության ու ուրախության հովիտի վերածեց:

Երբ մենք անցնենք ցավի ու արցունքի հովիտներով, ամեն մխիթարության Աստվածը պետք է լինի մեզ հետ՝ մեր հոգիները մխիթարության ցողով ոռոգելու համար: Ինչպես որ երկիրը կարիք ունի անձրեւների եւ ամպերի, նույնպես մենք կարիք ունենք վշտերի եւ տառապանքի, որպեսզի նրանցով մաքրվենք եւ պտղաբերենք: Սակայն մենք որքա՜ն ենք խուսափում ցավերից կամ վշտերից, մինչդեռ նրանցով է, որ մեր ամենագետ Մշակը մեզ պիտի էտի եւ մեր անպետք ու չորացած մասերը պիտի մաքրի:

Նա մեծ իմաստությամբ եւ խոր սիրով է անում այդ գործը, շարունակաբար մեզ դիմանալու չափ ուժ տալով Նա փսփսում է մեր ականջին. «Սիրելիս, ինչ որ ես հիմա անում եմ, դու չես հասկանում, բայց վերջում պիտի հասկանաս, երբ վշտի, ցավի, տառապանքի հովիտներով արդեն անցած եւ նրանք աղբյուրների վերածած լինես»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.