8 պատճառ՝ երբեք չհանձնվելու համար
Չհանձնվելը կյանքում առաջընթաց ունենալու միակ ճանապարհն է: Չկա ավելի կարևոր հմտություն կյանքում, քան ոտքի կանգնելը անհանջողությունից հետո: Դա հնարավորինս արագ անելու համար, չընկճվելու և ամեն ծանր դրությունից դուրս գալու համար, փորձեք հիշել այս կետերը.
1. Քանի դեռ դուք կենդանի եք, ամեն բան հնարավոր է: Քանի դեռ դուք կենդանի եք դուք ունեք նորից փորձելու հնարավորություն:
2. Եղեք իրատես: Հնարավոր չէ առաջին անգամից կատարյալ արդյունքի հասնել: Կլինեն սայթաքումներ, սխալներ, սակայն դրա հետ միասին կգա նաև փորձ, և արդյունքը կլինի ձեր հաջողությունը:
3. Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Մի փոքրիկ խնդիրը չունի ձեզ կանգնեցնելու հնարավորությունը :
4. Դրսևորեք ձեզ: Պատասխանատվություն վերցրեք դրսևորելու ձեր ներուժը:
5. Հավատացեք ձեր երազանքներին: Անգամ եթե ձեզ ասում են, որ դա անհնար է, մի՛ դադարեք երազելուց: Եթե համարում եք, որ ամեն արժեքավոր բան այս երկրի վրա սկսվել է բոլորի համաձայնությամբ, ապա դուք սխալվում եք:
6. Միշտ խանդավառությամբ ու քաջալերանքով ընդունեք ուրիշների երազանքները, որովհետև քաջալերելով ուրիշներին՝ դուք օգնում եք նաև ինքներդ ձեզ:
7. Հաճախ թուլությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք գրեթե վերջնակետին եք հասել: Դրա համար զորացեք, ձեր հաղթանակը սարերի հետևում չէ:
8. Ամեն բան իր ժամանակն ունի: Ուոլտ Դիսնեին հեռացրեցին թերթի խմբագրությունից նոր գաղափարների պակասի պատճառով: Մենդելեևը քիմիայից երեք էր ստանում, Էյնշտեյնը չէր խոսում մինչև 4 տարեկանը և ուսուցիչը նրան մտավոր հետամնաց էր համարում: Հիշեք այս մարդկանց: Կգա նաև ձեր ժամանակը:
Ըստ Fit4brain.com-ի