7 քայլ դեպի նոր սկիզբը. Բիլլի Գրեհեմ
«Եվ Նա, որ գահի վրա էր նստած, ասաց. «Ահա, ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21.5)։
Եթե մենք չգիտենք, թե ով ենք, երբեք չենք իմանա ինչպես պետք է ապրենք:
Աստծո խոստումը ճշմարիտ է. «Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է: Հներն անցան, և ահա, ամեն բան նոր եղավ» (2 Կորնթացիս 5.17): Եթե դու քո կյանքը Հիսուսին ես տվել, դու նոր արարած ես՝ անկախ դու զգում ես դա, թե՝ ոչ: Ի՞նչ է սա նշանակում: Իրականում ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ հավատում ենք Աստծուն: Թույլ տվեք թվել 7 պարգևներ, որ Աստված տալիս է քեզ, երբ քո կյանքը հանձնում ես Նրան:
Նոր փախհարաբերություն
Մի ժամանակ մեր մեղքերի պատճառով մենք բաժանված էինք Աստծուց և ոչ միայն՝ բաժանված, այլ նաև՝ օտարացած: Աստվածաշունչն ասում է. «…օտարացած, այս աշխարհում առանց հույսի և առանց Աստծո»:
Երբ մենք մեր կյանքն Աստծուն ենք հանձնում, նախ և առաջ Նա տալիս է մեզ մի նոր փոխհարաբերություն: Հիմա Նա քեզ սիրող քո երկնային Հայրն է, իսկ դու՝ Նրա զավակը, որ հոգևորապես ծնվեցիր Նրա ընտանիքում:
Նոր քաղաքացիություն
Քանի դեռ մենք այս երկրի վրա ենք, մենք ունենք երկու քաղաքացիություն: Մի կողմից մենք ունենք ազգային քաղաքացիություն և կանչված ենք լավ քաղաքացի լինելու, մյուս կողմից մենք նաև Աստծո թագավորության քաղաքացի ենք, այն անտեսանելի թագավորության, որի գլուխը Հիսուսն է: Մեր գերագույն հավատարմությունը պետք է Նրան ուղղված լինի, իսկ եթե ինչ-որ մեկը մեզ հակառակը պնդի, ապա. «Պետք է Աստծուն հնազանդվել, քան մարդուն» (Գործք. 5.29): Եվ մի օր, ինչպես ասում է Աստվածաշունչն, այս աշխարհի թագավորությունները կդառնան մեր Տիրոջն ու Նրա Օծյալինը, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից:
Նոր ընտանիք
Սա պատճառներից մեկն է, որ դու երբեք մենակ չես, եթե ճանաչում ես Քրիստոսին: Դու Աստծո ընտանիքի մի մասն ես և ունեսքույրեր ու եղբայրներ Քրիստոսով, որ սիրում և ցանկանում են օգնելքեզ, եթե թույլ տաս նրանց:
Նոր նպատակ
Որոշ մարդիկ լրջորեն կենտրոնացած են իրենց էներգիան ուղղելու, որ հասնեն իրենց նպատակներին: Մյուսներն իրենց կյանքն ապրում են տվյալ պահի համար և չեն մտածում, թե ուր կհասնեն: Մարդկանց մեծամասնությունն ապրում է մեկ այսպես, մեկ այնպես: Բայց նրանք բոլորն էլ մի ընդհանրություն ունեն, որ ապրում են իրենց կյանքը միայն իրենց համար: Բայց երբ մենք գալիս ենք Քրիստոսին, Աստված մեզ նոր նպատակ է տալիս: Հիմա մենք ուզում ենք ապրել Քրիստոսի և ոչ թե ինքներս մեզ համար:
Նոր զորություն
Աստվածաշնչյան ամենամխիթարական ճշմարտություններից մեկն այն է, որ երբ գալիս ենք Աստծուն, Նա Ինքը գալիս է ապրելու մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով: Աստված մեզ նոր նպատակ է տալիս, բայց առանց նոր զորության մենք անկարող կլինենք հասնել դրան: Հիսուսը խոստացել է. «Բայց դուք զորություն պիտի առնեք, երբ Սուրբ Հոգին ձեր վրա գա» (Գործք. 1.8): Քրիստոնեական կյանքը մենք չենք ապրելու մեր սեփական ուժերով: Աստծո Սուրբ Հոգին կօգնի մեզ:
Նոր ճակատագիր
Ամենաարմատական փոփոխությունը, որ գալիս է, երբ ընդունում ենք Հիսուսին, դա այն է, որ Աստված մեզ նոր ճակատագիր է տալիս: Մի ժամանակ մենք դժոխք էինք գնում, հիմա՝ երկինք: Մի ժամանակ մենք դատապարտված էինք հավիտենական բաժանման Աստծուց, հիմա մենք ապրում ենք Նրա հետ: Մի ժամանակ մենք հավիտենական կյանքի հույս չունեինք, բայց հիմա՝ ունենք: Աստվածաշունչն ասում է. «Որովհետև մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 6.23):
Այս աշխարհի խնդիրների մեջ երբեք մի՛ մոռացեք, որ այս կյանքը ժամանակավոր է: Մի օր մեր բոլոր խնդիրները մի կողմ կգցվեն և մենք հավիտյան կլինենք Քրիստոսի հետ: Մեր առաջ նոր ճակատագիր է, երբ մենք Նրան ենք պատկանում:
Նոր ճամփորդություն
Հիշենք, որ երբ գալիս ենք Քրիստոսին, Աստված մեզ տալիս է նորկյանք, նոր փախհարաբերություն, նոր քաղաքացիություն, նոր ընտանիք, նոր նպատակ, նոր ճակատագիր: Երբեք մատների արանքով մի՛ նայեք խաչի վրա Քրիստոսի կատարած գործին և երբեք մատների արանքով մի՛ նայեք այն ամենին, ինչ Աստված ձեզ տվել է, երբ դարձի եկաք Իրեն ապաշխարությամբ և հավատքով:
Բայց սրանցից բացի Աստված ևս մեկ պարգև ունի մեզ տալու՝ նոր ճամփորդություն: Մի նոր ճանապարհ, որին պետք է հետևենքմինչ Նա մեզ երկինք կտանի: Այլ կերպ ասած, քո որոշումը Քրիստոսի հետ կապված վերջը չէ, այլ սկիզբը, նոր կյանքի սկիզբը: Մենք կանչված չենք ընդամենը քրիստոնյա կոչվելու, այլ նաև՝ քրիստոյնա լինելու: Քրիստոնեական կյանքը մի նոր ճամփորդություն է, որը կտևի մինչև մեր կյանքի վերջը:
Աղբյուրը՝ billygrahamlibrary.org
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը