5 րոպեի օրենքը
Մի մայր հինգ րոպեի օրենք էր հաստատել իր զավակների համար:
Դպրոց գնալուց հինգ րոպե առաջ նրանք հավաքվում էին իրենց մոր շուրջը, և մայրը պիտի աղոթեր նրանցից յուրաքանչյուրի համար առանձին ու խնդրեր Աստծո օրհնությունն այդ օրվա համար: Հետո, յուրաքանչյուրին մի համբույր պարգևելով, ճանապարհում էր դպրոց:
Նույնիսկ հարևանների զավակներին էր միացնում իր երեխաներին, եթե եկած էին լինում, որ միասին գնան դպրոց: Տարիներ անց նրա զավակներից մեկը հիշում էր, թե որքան կարևոր էր այդ աղոթքն իր առօրյա կյանքում:
Աստված հոգում է քո մասին և ուզում է լսել քեզ: Խոսի՛ր Աստծո հետ, թեկուզ այդ հինգ րոպեի օրենքի նման՝ խնդրելով Նրա օրհնությունն այդ օրվա համար: Կյանքիդ օրինակը կարող է մեծ ազդեցություն ունենալ ընտանիքիդ կամ քո կողքին գտնվող որևէ մեկի համար:
Եվ մի՛ մոռացիր. աղոթքը վկայությունն է այն բանի, որ մենք Աստծո կարիքն ունենք:
Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից