Գալիս են օրեր, երբ ամբողջ աշխարհում մարդիկ տոնում են Սուրբ Ծնունդը: Այս մի քանի շաբաթները մեզ յուրահատուկ ուրախացնում են, քանի որ շուրջը ամեն բան վերափոխվում է՝ տոնածառերն են զարդարվում, ի հայտ են գալիս տոնական լուսավորություններ, խանութներում հայտնվում է նվերների հատուկ տեսականի, հրապարակներում բացվում են սուրբծննդյան շուկաներ, և տեղի են ունենում ուրիշ բազում փոխակերպումներ:

Այդ յուրահատուկ օրերը մեզ տալիս են հնարավորություն կենտրոնանալու Նրա վրա, Ով իրականում հանդիսանում է տոնի պատճառը՝ Տեր Հիսուս Քրիստոսի:

Եսայա մարգարեի գրքի 9.6-ում ասվում է. «Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»:

Եկե՛ք մեր սիրտը պատրաստենք, որ տոնենք ու գոհանանք Աստծուց մեծագույն պարգևի համար, որ երբևէ եղել է՝ Հիսուս Քրիստոսի համար:

Ի՞նչ հատուկ բան կարելի է անել դրա համար.

  • Զարդարե՛ք ձեր տունը: Երբ զարդարում եք Ձեր տունը, բնակարանը, տոնածառը, կախում եք խաղալիքներ, արե՛ք ոչ թե ուղղակի գեղեցկության համար, այլ՝ Աստծո պատվին:
  • Ընթերցե՛ք Սուրբ Ծնունդի պատմությունը: Հավաքե՛ք ձեր ընտանիքը, բացե՛ք Աստվածաշունչը և կարդացե՛ք այդ պատմությունը միասին:
  • Ինչ-որ մեկի հետ կիսվե՛ք Հիսուս Քրիստոսի մասին լուրով: Այս ժամանակահատվածում մարդիկ հատուկ բաց են Հիսուսի ծննդյան բարի լուրն ընդունելու համար և այն գնի, որ Նա վճարեց փրկագնման, մեղքերի ներման և հավիտենական դժոխքից խուսափելու հնարավորության համար:
  • Առաջարկե՛ք աղոթել ինչ-որ մեկի համար: Խնդրե՛ք Սուրբ Հոգուն, որ Նա ձեզ մոտ ուղղորդի մարդկանց, ովքեր աղոթքի կարիք ունեն: Հավատացե՛ք՝ ձեր շուրջը կան բազում մարդիկ, որոնց համար Ձեր աղոթքը կարող է լինել սիրո յուրահատուկ դրսևորում, իսկ կարևորը՝ վկայություն, որ նրանք Աստծո համար կարևոր են:
  • Հաճախակի այցելե՛ք աղոթքաժողովներ, որ աջակցեք մարդկանց աղոթքի մեջ:

Աղբյուրը՝ ignc.org

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.