Ժամանակը շատ արագ է սլանում: Մենք մոտենում ենք տարվա ավարտին, և շուտով կգա 2022թ-ը:

Պատրա՞ստ եք նոր տարին սկսելու: Դուք վերապրո՞ւմ եք ուրախություն այն ամենից, ինչ ձեզ սպասում է ապագայում, թե՞ գուցե դուք դեռևս ցանկանում եք մնալ 2017-ում:

Նոր տարվա մոտենալուն զուգընթաց մեզ հիշեցնում են, որ մեր կյանքը շատ արագընթաց է: Ահա մի քանի բան, որ մենք՝ քրիստոնյաներս, լավ կլինի, որ անենք տարվա վերջից առաջ: Սա կօգնի մեզ մտնել նորի մեջ:

  1. Անկեղծ գնահատեք ձեր փոխհարաբերությունները Աստծո հետ:

Սիրելի՛ ընկերներ, մեր փոխհարաբերությունները Աստծո հետ ամենակարևոր բանն են մեր կյանքում ու մեր ընթացքի մեջ: Մենք պետք է պահպանենք և սնուցենք դրանք: Քրիստոսը մեծ գին վճարեց մեզ համար, որպեսզի մենք առավելություն ստանանք՝ կոչվելու Աստծո զավակներ: Հիմա եկեք հարցնենք ինքներս մեզ. ինչպե՞ս ենք մենք արձագանքում այն ամենին, ինչ արել է Քրիստոսը:

Վերլուծեք տարին և ազնվորեն գնահատեք ձեր փոխհարաբերությունները Աստծո հետ: Արդյոք հնազա՞նդ եք Աստծո Խոսքին: Դուք Սուրբ Հոգու հետ շփման մեջ աճ ունեցե՞լ եք: Արդյոք իսկապես մեռա՞ծ եք մեղքի համար և կենդանի՝ Քրիստոսի համար:

2. Ապաշխարեք ցանկացած մեղքից, անգամ եթե այն աննշան է ձեզ թվում:

Երբեք պետք չէ տանել որևէ չգիտակցված մեղք գալիք տարվա մեջ: Երբե՛ք: Հիշեք ձեր ապրած անցյալ ամիսներն ու տարիները և մի պահ մտածեք, թե կա՞ արդյոք ձեր կյանքում մեղք, որի համար դուք չեք ապաշխարել Աստծո առջև: Եթե կա, ապա դավանեք այն Աստծո առջև: Եթե ոչ մի (իսկապե՞ս) մեղք չկա, ապա գոհացեք Տիրոջից Նրա շնորհի համար:

Զղջումն ու ապաշխարությունը օգնում են ընդունելու նորը և ազատություն ձեռք բերելու:

3. Քննեք ձեր կյանքը՝ ո՞ր աղոթքներին եք պատասխան ստացել Աստծուց:

Դուք կազմել եք աղոթքի կարիքների ցուցակ, որի համար Աստծուն սկսել եք աղոթել 2017թ-ի սկզբին: Անցեք այդ ցուցակով և նայեք, թե ինչ է Աստված արել:

Եթե կան պատասխաններ ձեր աղոթքներին, գոհացեք Տիրոջից այդ պատասխանների համար և աղոթեք, որ Նրա կամքը էլ ավելի դրսևորվի ձեր կյանքում: Եթե դեռևս մնացել են անպատասխան աղոթքներ, շարունակեք աղոթել ու հավատալ, որ իր ժամանակին Աստծո պատասխանը կգա:

4. Ներեք:

Ներեք ձեր թշնամիներին ու ձեզ վիրավորողներին: Չարժե չներումը տեղափոխել գալիք տարվա մեջ: Մի պահ հետ նայեք այն ամենին, ինչ կատարվել է ձեզ հետ 2017թ-ին: Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացրել կամ վիրավորել է, դավանեք դա Աստծո ու ինքներդ ձեր առջև և ներեք ձեզ վիրավորողին: Դուք արեք առաջին քայլը և այդպիսով կտեսնեք, որ Աստված էլ իր մասը կանի: Դուք կարող եք պարզապես ներել այստեղ ու հիմա: Արեք դա և ազատություն ստացեք. դրա հետ միասին էլ՝ ուրախություն:

5. Բաց թողեք անցյալը:

Եվ վերջում. եթե ցանկանում եք մտնել այն ամենի մեջ, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար գալիք տարում, դուք պետք է անցյալը բաց թողնեք: Բաց թողեք ամեն ինչ, որ ձեզ հետ կատարվել է անցյալ տարում՝ և՛ լավը, և՛ վատը: Ապաշխարեք, ներեք, բաց թողեք ու շարժվեք առաջ: Դուք երբեք չեք կարողանա հասնել այնտեղ, որտեղ պետք է լինեք, եթե մնաք մի վայրում, որտեղ այլևս չունեք տեղ: Քայլեք հավատքով…

Ըստ Christian Today-ի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.