Մի լուսանկարի պատմություն․ աշխարհի ամենամեծ որբանոցը․․․
Այս լուսանկարը կատարվել է 1920 թվականին Գյումրիում, որտեղ ամերիկացի միսիոներները հիմնել էին աշխարհի ամենամեծ մանկատունը կամ որբանոցը, որտեղ շուրջ 20.000 որբեր կային։
Դրանք Հայոց ցեղասպանության զոհերի զավակներին էին, որոնք փրկագնվել էին Ամերիկայի կառավարության կողմից՝ ամերիկացի միսիոներների միջոցով՝ 1 ոսկե դրամով։
Ընդհանուր առմամբ Հայոց ցեղասպանության տարիներին ավետարանական միսիոներների կողմից շուրջ 814.000 որբեր են փրկվել, որոնց մեծ մասը տեղափոխվել են Ամերիկա և Եվրոպա՝ պահպանելով իրենց կրոնական և ազգային ինքնությունը։
Թող Աստված օրհնի այդ միսիոներների սերունդներին, որոնց ջանքի և նվիրական աշխատանքի շնորհիվ այս որբերի սերունդներն այսօր շարունակում են ծաղկեցնել և պարարտացնել մեր ազգը։
Վազգեն Զոհրաբյան