It is well with my soul. Audrey Assad
Երբ խաղաղությունն ինչպես գետ ուղղորդի իմ ուղին,
Երբ վշտերն ինչպես ծով բերեն ալեկոծում,
Անկախ իմ վիճակից՝ ինձ ասել սովորեցրու.
Սա բարի է, բարի է իմ հոգու համար:
Սա բարի է, բարի է իմ հոգու համար:
Թեև սատանան հարվածի,
Եվ փորձություններ էլ անգամ գան.
Թող որ տիրի այն օրհնյալ վստահությունը,
Որ Քրիստոսը տեսել է իմ անօգնականությունը,
Եվ իմ հոգու համար թափել է Իր արյունը:
Իմ մեղքը՜.... այս փառահեղ մտքի երանելիությունը.
«Իմ մեղքն՝ ոչ թե մասամբ, այլ ամբողջապես
Գամվեց խաչափայտին և ես չեմ կրում այն այլևս:
Փառք Աստծուն, իմ հոգի՛, փառավորի՛ր Աստծուն:
Իմ մեջ այսուհետ Քրիստոսն է կենդանի.
Եթե Հորդանանն ինձ ալեկոծի,
Ոչ կյանքում, ոչ մահվան ձորում տագնապն ինձ չի պարուրի,
Քանզի Քո խաղաղության շշուկը իմ հոգուն կպատի։
Մենք Քո գալուստին ենք սպասում, Տե՛ր,
Ոչ թե գերեզմանը, այլ երկինքն է նպատակը մեր,
Օ՜, փողն հրեշտակի, օ՜, ձայնը Տիրոջ,
Օրհնյալ հույս, իմ հոգու օրհնյալ անդորրը։
Եվ Տեր, շտապեցրու այն օրն,
Երբ հավատքը տեսանելի կդառնա,
Ամպերն էլ վար կիջնեն՝ ինչպես գալար,
Փողերը կհնչեն և Տերը կիջնի վար,
Եվ հենց դա կլինի բարի իմ հոգու համար։
Թարգմանությունը՝ Անի Նիկողոսյանի