Եթե մտածենք․․․
-Մարդիկ չեն ցանկանում ծառայել Աստծուն, բայց ուզում են, որ Նա իրենց ծառայի։
-Մարդիկ ցանկանում են, որ Աստված լսի իրենց աղոթքները, բայց չեն ցանկանում լսել Նրա Խոսքը՝ գրված Աստվածաշնչում։
-Մարդիկ սպասում են, որ Աստված կպաշտպանի ծայրահեղ իրավիճակում, բայց չեն մտածում պաշտպանել Նրա շահերը։
-Մարդիկ ուզում են, որ Աստված հաշվի առնի իրենց զգացմունքները, հեռացնի տանջանքները, բայց հաշվի չեն առնում Արարչի զգուցմունքները և ցավ են պատճառում Նրան՝ տրվելով ամենաթողությանը։
-Մարդիկ սպասում են, որ Աստված պետք է իրենց բազում խնդրանքները առաջին կանչից, բայց չեն էլ մտածում կատարել Արարչի անգամ ամենահասարակ խնդրանքները։
Այնքա՜ն տարօրինակ է․․․ Մարդիկ չունեն ժամանակ Նրա համար, ՈՎ տվել է իրենց այդ ժամանակը։