Ինչպե՞ս օգտագործել սոցիալական ցանցը եկեղեցու շինության համար
Ահա՛ մի քանի կերպեր, որոնց օգնությամբ կարող ենք օգտագործել համացանցը եկեղեցու շինության համար․
1. Ձեր եկեղեցու համար իրատեսական նպատակներ դրե՛ք․
Համացանցի հետ կապված նպատակներ ունենալը կարևոր է: Դա կօգնի ավելի մեծ պատկերով տեսնել այն բաները, որոնք այդքան պարզ չեն երևում: Եկեղեցին պետք է ունենա իրատեսական ծրագրեր սոցիալական հարթակում ներկայանալու համար: Սխալ նպատակներն ամբողջ մարտավարությունը կձախողեն: Օրինակ՝
- Որոշե՛ք, թե սոցիալական ցանցի ի՞նչ պլատֆորմերից եք ցանկանում օգտվել․
- Ձեր առջև դրե՛ք հետևորդների առավելագույն թիվ, որին ամեն հարթակում կհասնեք յուրաքանչյուր ամսում․
- Հատկացրե՛ք բյուջե սոցիալական հարթակի մարտավարությունների համար․
- Յուրաքանչյուր եկեղեցի ունի իրեն հատուկ նպատակներ՝ ըստ իր տեսիլքի։
2. Հասկացե՛ք սոցիալական ցանցի ուժը․
Եթե ձեր եկեղեցին երբեք չի ներկայացել համացանցում, ապա դուք պետք է հասկանաք դրա ուժը: Իրենց անդամներին պահելու և նոր անդամներ եկեղեցի հրավիրելու համար եկեղեցիներն ավելի շատ փնտրում են և կազմում մարտավարություններ համացանցում: Եկեղեցու անդամները եկեղեցու հետ կապի մեջ են լինում՝ իրադարձությունների, ծառայությունների կամ հավաքների մասին իրազեկվելով: Համացանցում այն անվճար, վստահելի և տեղեկատվական աղբյուր է, որին շրջակա մարդիկ նույնպես հետևում են:
«Եվ Նա ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհը և ավետարանը քարոզե՛ք բոլոր ստեղծվածներին» /Մարկոս 16.15/:
3. Սովորե՛ք սոցիալական ցանցի յուրաքանչյուր հարթակի առանձնահատկությունները․
Հիմնական օգտագործվող հարթակներն են՝ Facebook, YouTube, Instagram, Snapchat: Սրանցից յուրաքանչյուրն իր ալգորիթմն ունի և լրիվ տարբեր ճանապարհներով են աշխատում: Չեք կարող ստեղծել մի կոնտենտ և այն նույն ձևով տարածել հետևյալ բոլոր հարթակներում: Այդպես գործը լավ չի աշխատի, քանի որ յուրաքանչյուր հարթակ իր ուրույն ձևն ունի իր լսարանին հասնելու համար ճիշտ ժամանակին, ճիշտ կոնտենտով:
4. Սոցիալական ցանցում աշխատելու համար հատուկ թիմ ստեղծե՛ք․
Այս թիմը օնլայն կպահի ձեր էջը սոցիալական բոլոր հարթակներում: Դա կարող է լինել մեկ մարդ կամ թիմ: Լավագույն դեպքում կարող եք սոցիալական ցանցերում մարկետինգի մասնագետ վարձել: Նրանք մասնագետ են համացանցի բոլոր հարթակներում, կօգնեն ձեզ նաև արդյունավետ ներկայանալ: Իսկ եթե եկեղեցին չի կարող մասնագետ վարձել, ապա թող ամեն մի հարթակի համար մի մարդ նշանակի, ով լավագույնս տիրապետում է վերջինիս: Իմաստությամբ ընտրված թիմը ծրագիրը առաջ կտանի:
5. Սոցիալական մեդիայի օրացույց կազմե՛ք
Ամեն եկեղեցի ունի իր ծառայությունների, տոների, հատուկ առիթների օրերը, որոնց մասնակցության համար եկեղեցին սոցիալական հարթակներում լավ ներկայանալուց բացի պետք է նկարների, տեսանյութերի, event-ների միջոցով իր անդամներին հիշեցումներ անի և հրավերքներ բաժանի: Այսպիսով թե՛ եկեղեցու անդամներն ավելի ոգևորվածությամբ կներգրավվեն եկեղեցական կյանքին, թե՛ օտար մարդիկ նույնպես հետաքրքրություն կցուցաբերեն եկեղեցու հանդեպ:
«Եվ իմաստունները պետք է փայլեն երկնքի հաստատության լույսի պես և շատերին արդարության առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից» /Դանիել 12.3/:
6. Տեղադրե՛ք գրավիչ բովանդակություն․
Ձեր եկեղեցու հետ կապված պատահական բաներ տեղադրելը կարող է վատ բովանդակություն համարվել, եթե դա՝
- Տեղին չէ
- Գրավիչ չէ
- Ձանձրալի տեսք ունի
- Անհրապույր ձևաչափ
- Պիքսելները խեղաթյուրվում են
- Գրառումները հասկանալի չեն։
7. Ճիշտ ժամանակն ամեն ինչ է․
Հավատացեք ինձ՝ ձեր հետևորդները չեն արձագանքի ձեր հրապարակմանը, եթե այն կատարվի առավոտյան ժամը ութին, ինչքան էլ գրավիչ լինի: Այդ ժամին մարդիկ վազում են աշխատանքի, կա՛մ մարզվում են, կա՛մ երեխաներին տանում դպրոց: Այդ ժամին շատ անելիքներ կան: Բայց յուրաքանչյուր հարթակ ժամերի հետ կապված իր առանձնահատկություններն ունի՝ ըստ իր լսարանի մեծամասնության տարիքային շեմի:
8. Եղե՛ք արձագանքող․
Ինչքան էլ գեղեցիկ կոնտենտ ստեղծեք և ճիշտ ժամանակին այն ներկայացնեք, ապարդյուն կլինի, եթե չարձագանքեք ձեր հետևորդների մեկնաբանություններին ու նամակներին: Այդպիսով հաճելի տպավորություն կստեղծեք և ձեր հետևորդները վստահ կլինեն, որ ցանկացած դեպքում դուք հասանելի եք:
9. Վերլուծությունը ձեր հզոր գործիքն է․
Դուք կազմել եք ձեր սոցիալական մեդիայի ռազմավարությունը և հետևում եք դրան, բայց արդյո՞ք ձեր վերլուծությունը ձեզ կասի՝ ճիշտ ուղղությամբ եք շարժվում, թե՝ ոչ: Սոցիալական մեդիայի յուրաքանչյուր հարթակ ունի վերլուծության առանձին բաժին:
Այնտեղից կարող եք վերլուծել.
- Որքա՞ն լավ կամ վատ են աշխատում ձեր գրառումները
- Ո՞վ է հետաքրքրվում ձեր գրառումներով
- Ո՞ր տարիքային խմբին պետք է ավելի շատ թիրախավորել
- Ո՞րն է գրավիչ կոնտենտ հրապարակելու լավագույն ժամանակը
- Քանի՞ մարդ է տարածել/պատասխանել ձեր հրապարակմանը։
Ձեր եկեղեցու համար սոցիալական մեդիայի ճիշտ օգտագործումը կախված է այս բոլոր կարևոր քայլերից: Ձեր առցանց ներկայությունը ապացույցն է այն բանի, որ դուք բաց եք տեխնոլոգիական առաջընթացի համար և ցանկանում եք կապի մեջ մնալ:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com