Աղոթելու ժամանակ չկա․․․
Ես ծնկներս խոնարհում եմ Հոր առջև աղոթքի մեջ,
Բայց աղոթքի համար բառեր չեմ գտնում:
Այսօր ես շտապում եմ ՝ գործեր, ունայնություն,
Չէ՞ որ շուտով կգան հաշիվները վճարելու:
Աղոթելու ժամանակ չկա, պետք է շտապել,
Այնքան աշխատանք կա անելու, Փրկի՛չ, ների՛ր:
Միայն մի քանի բառ արագ շշնջամ ...
Իմ պարտականությունը կատարված է․ շուտ գործիս անցնեմ․․․
***
Եվ ես լսում եմ մի ձայն. «Հեռացիր խավարի մեջ
Ես չեմ կարողանում գտնել քո անունն այստեղ,
Քեզ շատ անգամ էի Ես ուզում գրել,
Բայց դու երբեք ժամանակ չունեիր»:
Դողալով աղոթքում ծնկի եմ իջնում
Եվ հանկարծ արթնանում եմ․ ամեն ինչ երազում էր:
Եվ որքան լավ է, որ Ամենակարող Դատավորն
Այնպես չի խորհում, ինչպես դու կամ ես։