Աստված լավագույնն է...
Համեմատության մեջ մենք որոշում ենք կայացնում` ասելով, որ «սա լավագույնն է մյուսից, քանի որ...»`հաջորդիվ թվարկելով մեր փաստերը:
Խոսելով Աստծո մասին` մենք չենք կարող խորհել այսպիսի կատեգորիաներով, քանի որ ողջ տիեզերքում չկա մի էակ, ում հետ կկարողանայինք համեմատել Բարձրյալին. «Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք» (Եսայիա 46.5):
Այս պատճառով «լավագույն» բառն ուղղակի իմաստով կիրառելի չէ Տեր Աստծո համար:
Միևնույն ժամանակ առօրյա կյանքում մենք կարող ենք ասել «Աստված լավագույնն» է` նկատի ունենալով «բացարձակ գերազանց այն ամենից, ինչ գոյություն ունի»: