Քրիստոնեական հասունությունն առաջ է բերում որոշակի պատասխանատվություններ, քանզի դու արդեն գիտակցում ես, որ Աստծո որդին կամ դուստրն ես: Հասուն քրիստոնյան մտնում է իր Հոր ամբողջական կամքի և տեսիլքի մեջ, որպեսզի կարողանա վերափոխել կոտրված, վիրավոր աշխարհը՝ դադարելով վազել իր սեփական կարիքների և շահերի ետևից: Որպես պատասխանատու զավակ՝ դու դառնում ես քո Հոր գործի մի մասնիկը, որպեսզի կատարվի տերունական աղոթքը. «Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա» (Մատթեոս 6.10):

Սա նման է մի իրավիճակի, երբ, օրինակ, ընտանիքի զավակին բերում են ընտանեկան բիզնես, և փոխարենը՝ նա վազի իր ցանկությունների ետևից՝ լավ մեքենաներ, շքեղ կյանք, զվարճանքներ և այսպես վատնի իր ժամանակը: Նա դառնում է հորը և ասում.

-Հա՛յր, ես նույնպես այս ամենի մի մասն եմ կազմում, սա  նաև իմ գործն է. ես քրտնաջան կաշխատեմ և կստանձնեմ այս աշխատանքի բեռը: Ահա սա է իրական հասունությունը՝ ստանձնել Աստծո բեռն այնպես, ինչպես կաներ Հիսուս Քրիստոսը: Եվ այդ ամբողջ ճանապարհին ոչ թե անել մեր սեփականը՝ առաջնորդվելով մեր գիտելիքներով, մեր շահերով, այլ՝ Աստծո օծությամբ ու Սուրբ  Հոգու առաջնորդությամբ:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուրը՝ cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.