Դեղատոմս մեղքից...
Մի ծերունի հարցնում է բժշկին.
- Դեղ ունե՞ք մեղքից ազատվելու համար:
- Ունե՛նք,-պատասխանում է բժիշկը: Ահա դեղատոմսը՝
- Փորի՛ր անհնազանդության արմատները,
- Հավաքի՛ր հոգու մաքրության ծաղիկներ,
- Քաղի՛ր համբերության տերևներ,
- Հավաքի՛ր պտուղներ ոչ կեղծավորության,
- Մի՛ գինովցիր անառակության գինիով:
- Այդ ամենը չորացրո՛ւ վերածնունդի ծոմով,
- Դի՛ր կաթսայի մեջ բարի գործեր,
- Ավելացրո՛ւ ապաշխարության արցունքների ջուր,
- Համեմի՛ր եղբայրասիրության աղով,
- Ավելացրո՛ւ ողորմության առատաձեռնությունը:
- Ամենի մեջ դի՛ր խոնարհության փոշին
- Եվ ծնկաչոք հպատակությունը:
- Ընդունի՛ր օրը երեք գդալ Աստծո երկյուղից,
- Հագնվի՛ր արդարության զգեստներով,
- Եվ մի՛ գնա դատարկախոսության:
Հակառակ դեպքում՝
Կմրսես ու կհիվանդանաս կրկին անգամ մեղքով: