Ինչպե՞ս կարող ենք երջանիկ լինել
Մի անգամ 50 մարդ էր ներկա մի սեմինարի:
Հանկարծ բանախոսը դադարեց, և որոշեց աշխույժացնել լսարանը: Նա յուրաքանչյուրին տվեց մեկ փուչիկ, և խնդրեց որ ամեն մեկը փուչիկի վրա մարկերով գրի իր անունը: Այնուհետև բոլոր փուչիկները հավաքեցին և լցրեցին կողքի սենյակը: Ապա այդ 50 հոգուն խնդրեցին, որ մտնեն սենյակը և 5 րոպեի ընթացքում յուրաքանչուրը գտնի իր անվան գրությամբ փուչիկը: Բոլորը եռանդուն փնտրում էին իրենց անունով փուչիկը, բախվելով միմյանց, հրում մյուսներին, և առաջացավ կատարյալ քաոս:
5 րոպե անց, ոչ ոք չկարողացավ գտնել իր փուչիկը:
Այժմ ամեն մեկին խնդրեցին պատահականորեն վերցնել փուչիկը և տալ նրան ում անունը գրված է վրան:
Մի քանի րոպեի ընթացքում բոլորն էլ ունեցան իրենց փուչիկը:
Բանախոսն ասաց՝ հենց սա է տեղի ունենում մեր կյանքում: Յուրաքանչյուր ոք եռանդուն փնտրում է երջանկության, չիմանալով, թե որտեղ է այն:
Մեր երջանկությունը կայանում է այլ մարդկանց երջանկացնելու մեջ: Տվեք նրանց երջանկություն՝ և դուք կստանաք ձեր սեփական երջանկությունը:
Եվ սա է մարդու կյանքի նպատակը:
Արդյոք սա այն չէ՞, ինչ դուք փնտրում եք:
Աղբյուրը՝ Գանձ, 28 փետրվարի, 2014 թ