Պատկերացրե՛ք՝ ծնվել եք 1900 թվականին
14 տարեկանում սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ավարտվում 18-ում 22 միլիոն մահերով: Շուտով սկսվում է գլոբալ համաճարակ «Իսպանական գրիպը», սպանում 50 միլիոն մարդ: Դուք ողջ և ազատ եք մնում: Արդեն 20 տարեկան եք:
Հետո 29 տարեկան հասակում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը սկսվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի փլուզումից՝ առաջացնելով գնաճ, գործազրկություն ու սով:
33 տարեկանում իշխանության են գալիս նացիստները:
39 տարեկան եք, երբ սկսվում է Երկրորդ համաշխահային պատերազմը, և ավարտվում 45 տարեկանում: Հոլոքոստի ժամանակ նահատակվում է 6 միլիոն հրեա:
Ընդհանուր մահացավ 60 միլիոն մարդ:
52 տարեկանում սկսվում է Կորեական պատերազմը:
64 տարեկանում սկսվում է Վիետնամում պատերազմ և ավարտվում, երբ 75 տարեկան եք:
1985թ. ծնված տղան կարծում է, թե իր տատիկն ու պապիկը պատկերացում անգամ չունեն, թե որքան դժվար է կյանքը, բայց նրանք վերապրել են մի քանի պատերազմ ու աղետներ:
1995թ. ծնված տղան, որ հիմա 26 տարեկան է, մտածում է, թե աշխարհի վերջն է, երբ նրա ծանրոցի ժամանումը Amazon-ից տևում է երեք օրից ավելի կամ չի ստանում 15 հավանումից ավելի նկարի համար, որ տեղադրել է Facebook-ում կամ Instagram-ում:
2020թ. մեզանից շատերն ապրեցին հարմարավետ, մեզ հասանելի էին տնային ժամանցների տարբեր աղբյուրներ, և հաճախ դրանք ավելի շատ են, քան մեզ պետք է:
Բայց մարդիկ բողոքում են ամեն ինչից:
Բայց նրանք ունեն էլեկտրականություն, հեռախոսներ, սնունդ, տաք ջուր և տանիք:
Նախկինում նման բան գոյություն չի ունեցել:
Բայց մարդկությունը վերապրել է ավելի սարսափելի հանգամանքներ և երբեք չի կորցրել կյանքի ուրախությունը:
Գուցե ժամանակն է ընդունելու կյանքն առանց պահանջների:
Հ.Գ.Եթե ծնվածը հայ լիներ, 14-16 տարեկանում կվերապրեր նաև հայերի ցեղասպանությունը: Այնպես որ թո՛ղ այս պատմությունը ուժ տա առաջ նայելու և ապրելու, արարելու և ստեղծագործելու՝ ամեն բանի մեջ գոհանալով Աստծուց: Ինչպես Պողոս առաքյալը կասեր. «Գիտեմ պակասություն քաշել և ավելությունով լինելն էլ. ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ` կշտանալն էլ, սովելն էլ. ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ: Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպեցիս 4.12-13):
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը
Աղբյուրը՝ facebook.com