Ամեն բան իր ժամանակն ունի. Երեմիա Ջոնսոն
Որքա՞ն կեղծ ժամկետներ են քանդում հույսը՝
Եթե դա տեղի չունենա այս տարի...
Եթե դա դեռևս չի կատարվել...
Ե՞րբ ես երեխա կունենամ:
Ե՞րբ ես կամուսնանամ:
Ե՞րբ ես վերջապես կսիրահարվեմ:
Ե՞րբ ես վերջապես կունենամ այդ աշխատանքը:
Ե՞րբ ես վերջապես կգրեմ այդ գիրքը:
Ե՞րբ ես վերջապես կիմանամ՝ որն է իմ կոչումը:
Ե՞րբ ես վերջապես կնիհարեմ:
Ե՞րբ ես վերջապես կազատվեմ այդ սովորությունից:
Ե՞րբ ես վերջապես կբժշկվեմ:
Ե՞րբ ես վերջապես կտեսնեմ, թե ինչպես է կողակիցս ծառայում Աստծուն:
Ե՞րբ ես վերջապես կգրեմ այդ երգը:
Ե՞րբ ես վերջապես կվերադարձնեմ պարտքերս:
Ե՞րբ ես վերջապես կունենամ պաշտոնի բարձրացում:
Ե՞րբ ես վերջապես կտեսնեմ, թե ինչպես է երեխաս դառնում Հիսուսին:
Թույլ մի՛ տվեք, որ ժամանակի սպառումը կործանի խոստման հույսը:
Դուք Աստված ունեք, Ով չի ստում:
Նրա խոստումներն ամոթով չեն թողնի:
Հնարավոր է՝ ձեր կյանքում կան բաներ, որոնք ձեր կարծիքով արդեն պետք է կատարված լինեին ներկայիս դրությամբ:
Բայց մի՛ կորցրեք հույսը:
Մի՛ դադարիր հավատալ:
Սա չի ավարտվի այսքանով:
Թույլ մի՛ տվեք անհիմն ժամկետներին, որոնք գոյություն չունեն, քանդել հույսը:
Թույլ մի՛ տվեք թշմանուն ծաղրել ձեզ ժամանակի սպառումով:
Նա երկար է ստել մարդկանց:
Նա Դավիթին ասաց. «Դու երբեք թագավոր չես լինի»:
Աբրահամին ու Սառային ասաց. «Դուք երբեք երեխա չեք ունենա»:
Գեդեոնին ասաց. «Դու երբեք չես լինի բավարար ուժեղ»:
Մովսեսին ասաց. «Դու երբեք չես ազատի քո ժողովրդին գերությունից»:
Հռութին ասաց. «Դու երբեք չես գտնի ամուսին»:
Պետրոսին ասաց. «Դու երբեք առաջնորդ չես լինի այն բանից հետո, երբ երեք անգամ ուրացար Հիսուսին»:
Ամեն բան իր ժամանակն ունի:
Եվ քո խոստման ժամանակը մոտենում է:
Դավիթը դարձավ թագավոր:
Աբրահամն ու Սառան որդի ունեցան:
Գեդեոնն ուժեղ դարձավ:
Հռութն ամուսնացավ:
Պետրոսը դարձավ վաղ եկեղեցու առաջնորդ:
Ինչ էլ ասի թշնամին, ես խոստանում եմ ձեզ՝ սուտ է:
Հիսուսն ամեն բան պատրաստել է ձեզ համար:
Եվ Նա կանգնած է ձեր ապագայում մեծ, պայծառ ժպիտով, հուզված, որ դուք վերջապես կտեսնեք այն, ինչ Նա պահում է միայն ձեզ համար:
Ինչպես սուրբծննդյան առավոտը: Ամեն բան պատրաստ է ձեզ զարմացնելու և ուրախացնելու համար:
Բայց ուշադրություն մի՛ դարձրեք կեղծ ժամկետներին: Դրանք սուտ են:
Ամեն բան հենց ժամանակին է, և ձեր ապագան՝ լուսավոր:
Երեմիա 29.11«Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը»:
Աղբյուրը՝ onbog.com
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը