Կյանքի խնդիրներն ու ջրով լի բաժակը
Ուսուցիչը վերցրեց ջրով լի բաժակն ու հարցրեց աշակերտներին.
- Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը:
- Մոտավոր 200 գրամ,-պատասխանեցին աշակերտները:
- Ինչպես տեսնում եք, այն այդքան էլ ծանր չի կշռում,-ասաց ուսուցիչն ու հարցրեց. «Իսկ ի՞նչ կլինի, եթե ես այն պահեմ մի քանի րոպե ձեռքումս»:
- Գրեթե ոչինչ չի լինի:
- Իսկ եթե պահեմ այսպես մեկ ժա՞մ:
- Ձեր ձեռքը կհոգնի:
- Իսկ եթե այսպես պահեմ մի քանի ժա՞մ:
- Ձեր ձեռքը կցավի:
- Ճի՛շտ է: Իսկ եթե այս դիրքով պահեմ մի ամբողջ օ՞ր:
-Ձեր ձեռքը կթմրի, գուցե և կաթվածահար լինի,-պատասխանեց աշակերտներից մեկը:
- Շա՜տ լավ,-շարունակեց ուսուցիչը,- բայց փոխվե՞ց արդյոք բաժակի քաշը:
- Ո՛չ,- հնչեց պատասխանը:
- Ապա որտեղի՞ց առաջացավ ձեռքի ցավը:
- Երկարատև լարվածությունից,-պատասխանեցին աշակերտները:
- Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ազատվեմ ցավից:
-Թողնե՛լ բաժակը,- հետևեց պատասխան:
- Ճի՜շտ այդպես էլ տեղի է ունենում կյանքի խնդիրների դեպքում,-բացականչեց ուսուցիչը: Եթե դրանք մի քանի րոպե պահեք գլխում, նորմալ է: ժամերով մտածեք դրանց մասին, կսկսեք ցավ զգալ: Իսկ եթե օրեր շարունակ մտածեք, ապա դա ձեզ կսկսի կաթվածահար անել, և այլևս ոչ մի ուրիշ բանով չեք կարողանա զբաղվել:
Իսկ ցավից ազատվելու համար անհրաժեշտ է գլխից բաց թողնել խնդիրները: