Ապառաժների վրա աճող ծաղիկները
Քո ժողովրդին ծանր բաներ ցույց տվեցիր…Սաղմոս 60.3
Շատ ուրախ եմ, որ սաղմոսերգուն Աստծուն ասում է, որ կյանքում որոշ բաներ երբեմն դժվար են: Այդ մասին կասկած չկա:
Այս ամառ ինձ նվիրեցին մինչ այդ ինձ անծանոթ ծաղիկներ…
Հարցրեցի թե ի՞նչ տեսակ ծաղիկներ են: Ասացին, որ ապառաժների վրա աճող ծաղիկներ են:
Ու ես մտածեցի Աստծո ստեղծած այն ծաղիկների մասին, որոնք դժվար տեղերում են ծլում ու ծաղկում: Ու ինձ թվաց, թե Աստված ավելի գութ եւ գուրգուրանք է տածում Իր այս ծաղիկների հանդեպ, քան Իր շուշանների եւ վարդերի նկատմամբ, որոնք աճում են պարտեզներում: Մ.Պաթթոս
Կյանքի փորձություններն ու դժվարությունները ծառայում են մարդուն կերտելու, եւ ոչ թե քանդելու համար: Կորուստները կարող են քանդել մարդու գործը եւ փչացնել նրա ունեցածը, սակայն դրանք փոխում են նրա նկարագիրը: Հարվածները կարող են արտաքնապես վնասել մարդուն, սակայն դրանք ներքնապես կարող են օրհնություն դառնալ այդ նույն մարդու համար: Ուստի, երբ Աստված թույլատրում է, որ գտնվենք դժվար պարագաների մեջ, մեր մեծագույն կորուստը պետք է լինի խուսափելը դրանցից:
Հերոսները նմանվում են կրակի բովով անցած երկաթին: Աստված Իր լավագույն զինվորներին պատրաստում է տառապանքների ճակատամարտի մեջ: Մ. Պոպրաք
«Վտակներ անապատի մեջ» գրքից