Առաջին բանը, որ մեզ պետք է, դիմելն է հունական տեքստերի բնօրինակ լեզվին, որոնցից բաղկացած է Նոր Կտակարանը:

Ματθαι̃ον 13:55 ουχ ουτός εστιν οτου̃ τέκτονος υιός ουχ ημήτηρ αυτου̃ λέγεται Μαριὰμ καὶ οι αδελφοὶ ατου̃ ’Ιάκωβος καὶ ’Ιωσὴφ καὶ Σίμων καὶ ’Ιούδας

Μα̃ρκον6:3 ουχ ουτός εστιν ο τέκτων ο υιòς τη̃ς Μαρίας καὶ αδελφòς ’Ιακώβου καὶ ’Ιωση̃τος καὶ ’Ιούδα καὶ Σίμωνος καὶ ουκ εισὶν αι αδελφαὶ αυτου̃ ωδε πρòς ημα̃ς καὶ εσκανδαλίζοντο εν αυτω̨̃

Նրանք ասում էին. «Մի՞թե հյուսն չէ Նա»: Հունական բնօրինակում հյուսն տեկտոնն է: «Տեկտոն» բառը նշանակում է ծառի հետ աշխատող, ոչ միայն ատաղձագործ, այլ նաև վարպետ ու արհեստավոր առհասարակ:

Ըստ Հոմերոսի՝ տեկտոնը կառուցել է նավեր, տներ և տաճարներ: Հին ժամանակներում, նաև այսօր, որոշ վայրերում՝ փոքրիկ քաղաքներում ու գյուղերում կարելի է գտնել մարդկանց, ովքեր կառուցում են ամեն ինչ՝ թռչունների համար վանդակից մինչև տներ: Նրանք կարող են պատ կառուցել, նորոգել տանիքը, դարպասները՝ վարպետներ ամեն գործում, ովքեր քիչ կամ հասարակ գործիքներով կարող են իրենց ձեռքը վերցնել ամեն գործ:

Ի դեպ, Նոր Կտակարանի հին սլավոնական տարբերակում մեր կողմից դիտարկվող հատվածներն այսպիսին էին .

«Սա չէ՞ տեկտոնի որդին, Նրա մայրը չէ, որ Մարիամ է կոչվում, և Նրա եղբայրները Հակոբ, և Հովսես, և Սիմոն, և Հուդա»: Մաթևոս 13.55

«Սա չէ՞ տեկտոնը, Մարիամի որդին, Հակոբի և Հովսեսի և Հուդայի և Սիմոնի եղբայրը, Եվ արդյո՞ք այստեղ նրա քույրերը (էությունը) մեր մեջ չեն: Եվ երանելի է Նրա մասին»: Մարկոս 3.6
Իսկ ինչո՞ւ մեր Սինոդալ թարգմանության մեջ այդ բառը թարգմանված է որպես «ատաղձագործ»:
Բանն այն է, որ թարգմանության պահին թարգմանիչների առջև դրված է եղել մի քանի խնդիր: Դրանցից մեկը դարձնել թարգմանությունն առավելապես հասանելի բնակչության լայն զանգվածների համար: Դրա համար անհասկանալի «շինարար-վարպետ» բառը թարգմանվել է ավելի հայտնի «ատաղձագործ», քանի որ այդ ժամանակ հիմնականում բոլոր շինությունները փայտից էին (մինչև 90 %) և դրանց կառուցման համար պետք էին հենց ատաղձագործներ, ոչ թե որմնադիրներ, դարբիններ կամ մոնտաժողներ:Հրեաստանում, ընդհակառակը, տները սարքում էին հիմնականում կավից ու քարերից:

Աղբյուրը՝ bible-facts.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.