Տեր, փրկիր ինձ
Եվ Պետրոսը, նավից իջնելով, ջրի վրայով գնաց դեպի Հիսուսը: Բայց ուժգին քամին տեսնելով՝ վախեցավ, եւ երբ սկսեց սուզվել, աղաղակեց, ասելով. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: Մատթ. 14:29,30
Պետրոսը իր վախի ու կասկածների մեջ, տակավին քիչ հավատք ուներ, ասում է Ջ.Բընեանը, ու երբ սկսեց ընկղմվել, Հիսուսին ձայն տալով գտավ Նրան: Սակայն ոտքերը դրեց ջրի վրա, ինչի՞ նայեց ալիքներին, իր միակ անելիքը պետք է լիներ մթության մեջ Տեր Հիսուսից բխած լույսով ողողված ջրերի վրայից նայել Նրան եւ առաջ գնալ՝ դեպի իր Տերը: Որքան էլ թանձր լիներ խավարը, Պետրոսը իրավունք չուներ ուրիշ տեղ նայելու, այլ միայն Հիսուսին:
Երբ վստահ ես, թե Տերն է քեզ կանչողը, բացի Հիսուսին դու չպետք է ուրիշ տեղ նայես: Երբ Նա քեզ ասում է. «Արի», դա բավական է քեզ համար:
Նայելով ջրերին, շուրջդ, չես կարող տեղ հասնել, փոթորիկին եւ քամուն նայելով կմատնվես շվարմանն ու ընկրկվելուն: Ոչ թե կզորանաս, այլ կտկարանաս:
Երբ Հիսուսը քեզ հրամայում է. «Արի՛», բարձրացրու աչքերդ դեպի լեռները, եւ միայն Նրան նայելով՝ զորություն ստացիր Նրանից եւ քայլիր: Նա քեզ հետ է: Երբեք այլ անելիք չունես:
«Վտակներ անապատի մեջ» գրքից