Սերը բուժիչ բալասան…
Ըստ Ջոյս Մայերի՝ ՍԵՐԸ.
- Սերը պետք է լինի առաջինը մեր հոգևոր առաջնահերթության ցուցակում:
- Մենք պետք է ուսուսմնասիրենք, թե ի՞նչ է սերը, աղոթենք սիրո համար և զարգացնենք սիրո պտուղը` մեկս մյուսին սիրելով:
- Ամբողջ աշխարհում ոչ մեկ ձեզ չի կարող սիրել այնպես ուժգին, ինչպես Աստված է ձեզ սիրում:
- Որքան շատ խորհեք Աստծո՝ ձեր հանդեպ տածած սիրո մասին, այնքան ավելի շատ կհավատաք դրան և այնքան ավելի արագ ձեր կյանքը կդառնա այնպիսին, ինչպիսին, որ Նա ծրագրավորել էր ձեզ համար:
- Աստված ցանկանում է, որ սիրես ինքդ քեզ ու շարունակես առաջընթաց ունենալ` դառնալով այն անձնավորությունը, որ Նա ստեղծել է քեզ լինելու:
- Աստծո սերը բուժիչ բալասան է:
- Մենք չենք կարող սիրել ինքներս մեզ, մինչև իսկապես չհասկանանք, թե որքան է Աստված սիրում մեզ: Եթե մենք չսիրենք ինքներս մեզ, չենք կարողանա սիրել ուրիշներին: Առանց սիրո այս հիմքի մենք չենք կարող կյանքում ունենալ լավ, առողջ փոխհարաբերություններ
Հիշի´ր` Աստված մի´շտ է գործում քո կյանքում:
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը