Ուր շատ հող չկար...
Ուր շատ հող չկար: Մատթ. 13.5
Մակերեսային… Ծանծաղ…
Տեր Հիսուսի այս առակից սովորում ենք, թե մենք հողին պետք է ինչ որ բան անենք: Պտուղ տվող սերմերը ընկան «լավ հողի» մեջ, այսինքն լավ եւ անկեղծ սրտերի մեջ:
Ես կարծում եմ, որ «ծանծաղ» մարդկանց հողը շատ խորը չէ, այսինքն մարդիկ, որոնք չունեն որոշակի նպատակ, ազդվում, կամ տարվում են լավ քարոզով, հուզվում են մի երգով, կամ պարզ առաջարկից, եւ դու մտածում ես, թե նրանք լավ արդյունք պետք է տան: Սակայն, քիչ հետո տեսնում ես, որ «հողը խորը» չէ:
Այլ խոսքով, անկեղծ եւ խորունկ ցանկություն եւ այն օգտագործելու որոշ նպատակ չունեն: Ուստի, մենք էլ քննենք մեր սրտի հողը:
Հռոմեացի հրամանատարը ասաց իր զինվորին, ով պնդում էր իր առնելիք քայլերի համար, թե նման քայլը կարող է իր մահվան պատճառ լինել: Զինվորը պատասխանեց. «Անհրաժեշտը իմ գնալն է, եւ ոչ թե իմ ապրելը»:
Սա՛ է խորունկություն ասված բանը: Երբ մենք մի արժեքավոր բանի մասին նման համոզմունք ունենք, անպայման կհասնենք նրան: Ծանծաղ բնավորությունը ապրում է մակերեսային զգացմունքներով, տպավորություններով եւ ազդվում է մանավանդ իր շրջապատից: Սակայն, խորունկ նկարագիրը նայում է դրանցից այն կողմ, առաջ է գնում հաստատ քայլերով, անցնում ամպի, անձրեւի եւ փոթորիկի մեջով, վշտի, նույնիսկ երբեմն երեւութական պարտության եւ ձախողության հանգրվաններով, մինչեւ որ վերջապես հասնում է իր ակնկալած պայծառ եւ ոսկեղեն նպատակին:
«Վտակներ անապատի մեջ» գրքից