Ով ինձ հավատա․․․
Ով Ինձ հավատա, ինչպես Գիրքն է ասում, նրա որովայնից կենդանի ջրի գետեր պիտի բխեն: Հովհ. 7:38
Մեզանից ոմանք կասկածանքով եւ ապշանքով զարմանում են, թե ինչու՞չեն լցվում Սուրբ Հոգիով: Մենք շատ բաներ ենք ստացել, բայց դրանք ուրիշներին չենք տվել: Եթե մի անգամ սկսես ընդունած բաներդ ուրիշներին փոխանցել ավելի մեծ չափով, մեծ ծրագրերով եւ մեծ ծառայություններով, պիտի տեսնես թե Սուրբ Հոգին պատրաստ է քո բոլոր ծառայությունների համար քեզ լցնել քեզ պետք եղած բոլոր օրհնություններով, քանի որ Նա այլեւս վստահ է, թե քո ստացածը պիտի գործածես ուրիշների համար:
Եւոլեան անվամբ մի տավիղ կա, որի լարերը երբ կարգավորվում եւ կախվում է ծառից, քամիները անցնելով նրա մեջից, շատ սքանչելի նվագ են առաջացնում: Կարծես երկնային հրեշտակների մի նվագախումբ է նվագում այդ տավղի միջոցով:
Նույնպես, երբ դու էլ լիովին բացվես Սուրբ Հոգու առաջ եւ լիովին հանձնվես Նրան, այդ ժամանակ վստահ եղիր, որ Նա քո մեջից պետք է արտաբերի այնպիսի օրհնություններ, որոնք կարձագանքեն հեռուներում:
Երբ առաքյալները Վերնատան մեջ Սուրբ Հոգին ստացան եւ Նրանով լցվեցին, այդ Վերնատան մեջ չփակվեցին, այլ այնտեղից գնացին տարածելու Տեր Հիսուս Քրիստոսի բերած ձրի փրկության ավետարանը՝ ուր որ կարողանում էին:
Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք