Օրհնության իսկական պատեհությունները
Աստված մեր ապավենն ու զորությունն է, նեղությունների մեջ միշտ օգնական է գտնվում: Սաղմոս 46.1
Հաճախ լսում ենք այսպիսի հարցադրում. «Ինչու՞ Տերը ավելի շուտ ինձ օգնության չհասավ»: Պատասխանը պարզ է. «Որովհետեւ Իր գործելաոճը դա չէ: Նախ Նա ուզում է քեզ պատրաստել քո կյանքի դժվարություններին, որպեսզի դու կարողանաս դրանցից օգտակար դասեր քաղել»:
Նրա խոստումն է. «Նրա հետ պետք է լինեմ նեղության մեջ, պիտի ազատեմ եւ փառավորեմ նրան»: Սաղմ. 91.15
Նեղության ժամանակ գիշեր ու ցերեկ Նա քեզ հետ պետք է լինի, մինչեւ որ քեզ ազատի, բայց դու չես կարող դա վայելել, քանի դեռ չես դադարել գանգատվելուց եւ անխաղաղ լինելուց:
Աստված նեղությունները օգտագործում է մեզ կարեւոր դասեր սովորեցնելու եւ մեզ դաստիարակելու համար: Երբ Նրա այս նպատակը կատարվում է, սքանչելի ազատություն եւ օրհնություններ են հաջորդում մեզ:
Այս նեղությունները իրենց մեջ պարփակում են քաղցր ուրախություն եւ ճշգրիտ արժեքներ:
Աստված դրանք չի դիտում որպես նեղություններ, այլ օրհնությունների իսկական պատեհություններ:
«Վտակներ անապատի մեջ» գրքից