Ո՛վ իմ անձ, սպասիր Աստծուն
Ո՛վ իմ անձ, միայն Աստծու՛ն սպասիր, քանի որ Նրանից է իմ ակնկալությունը: Սաղմ. 62.5
Մեր աղոթքների պատասխանը ստանալու մեր ակնկալությունից կարող ենք չափել, թե մեր հավատքը ինչ աստիճանի է: Հավատացյալի յուրաքանչյուր աղոթքը ժամանակավոր, հավիտենական եւ հոգեւոր կարիքների համար անվրեպ պիտի ստանա իր պատասխանը, եթե նրա խնդրածը համապատասխանի Աստծո կամքին եւ մատուցված է Տեր Հիսուսի անունով ու Սուրբ Հոգու ազդեցությամբ:
Աստված նաեւ պատասխանում է Իր զավակների այն աղոթքներին, որոնք մատուցվում են նրանց ընդհանուր եւ առօրյա կարիքների համար, պայմանով, որ Իր տվածները օգտագործվեն Իր փառքի համար:
Մենք չենք հանդիպել որեւէ պարագայի, որտեղ Տեր Հիսուսը մերժած լինի Իր օգնությանը եւ ողորմությանը դիմողին:
Մեր աղոթքների պատասխանը կարող է երբեմն ուշանալ: Այո՛, սերմը, որ ցանվում է հողի մեջ, անմիջապես չի բուսնում, այլ նույնիսկ երեւութապես կորած կամ մեռած է թվում, սակայն հողի մեջ նա սպասում է գարնանը ծլելուն, մեծանալուն եւ այնուհետեւ հունձքի տալուն: Բիքերադեթ
«Վտակներ անապատի մեջ» գրքից