Նա ձեզ չի թողնի. Նա խոստացել է. Դեյվիդ Ուիլքերսոն
Ուշադրություն դարձրու Աստծո խոստմունքներին, մտիր դրանց մեջ: Դրանք բոլորը քոնն են: Ինչպես խոստացավ Հիսուսը. «որպեսզի ինչ որ իմ Հորիցը խնդրեք իմ անունովը, տա ձեզ» (Հովհաննես 15.16):
Հավատացեք Աստծուն՝ ձեր հարազատների հոգիների փրկության հարցում: Հավատացեք Նրան, որ Նա կթափի Իր Հոգուց ձեր կյանքի վրա: Վստահեք Նրան ձեր ֆիզիկական վիճակը, ձեր ֆինանսական վիճակը: Նա ձեզ չի թողնի:
Թեկուզ միլիոնավոր մարդիկ հակառակը ասեն, ամուր կանգնեք Աստծուց ձեզ տրված խոստմունքների վրա: Թող Աստծո Խոսքը ձեզ համար ճշմարտություն լինի, իսկ այդ մարդիկ՝ ստախոսներ:
Նա խոստանում է. «Ես հոգ կտանեմ ամեն բանի մասին: Ես կօգնեմ քեզ քո բոլոր կարիքների մեջ»:
«Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7):
Ամեն: