Մի վախեցիր քամիներից ու փոթորիկներից
Ովքեր ծով էին իջնում նավերով եւ մեծ ջրերում գործեր կատարում, նրանք տեսան Տիրոջ արարքները եւ Նրա հրաշագործություններն անդնդի խորքերում: Սաղմոս 107.23,24
Նա, ով տակավին չի սովորել, թե մեր վրա փչող ամեն քամի բարի է երկնային իմաստով, նշանակում է, որ այդ մարդուն համարում են անփորձ մի աշակերտ: Առանց քամու կյանքը անիմաստ է, նա մեզ տանում է դեպի օրհնյալ նավահանգիստը:
Միայն մեկ բան արա. ծովի վրա գտնվիր եւ մի՛ վախենա քամիներից եւ փոթորիկներից: Միայն մեր նավաստու պես աղոթիր այս բառերով. «Ով Տեր, դեպի ծով ուղարկիր մեզ, դեպի ջրերի խորունկ մասերը: Մենք այստեղ այնքան մոտ ենք ժայռերին, որ Սատանան մեզ նրանց խփելով կտոր կտոր պիտի անի նույնիսկ թեթեւ մի զեփյուռով:
Տեր մեզ ջրերի խորունկ մասերը տար, այնտեղ է, որ մենք առիթ պիտի ունենանք մեծ հաղթություններ տանելու»: Մարկ Կի Բիրս
Հիշի՛ր, որ մենք երբ ենթարկվում ենք փորձության, ավելի հավատք ունենք, քան երբեւէ:
Գեղեցիկ եւ արեւոտ օրերի հավատքը հավատք չէ: