Մի՛ սկսիր երրորդ արտահայտությունից
Ամեն անգամ ասում եմ աղջկաս.«Մի՛ սկսիր երրորդ արտահայտությունից»:
Նստում է սեղանի մոտ և միանգամից հուսահատված ձայնով ասում.
- Ինչո՞ւ ինձ հաց չտվեցիր:
- Սա երրորդ արտահայտություն է, սիրելի՛ս: Առաջինը պետք է լինի. «Խնդրում եմ՝ ինձ հաց տուր» (80% խնդիրները լուծվում են տեղում):
Երկրորդը. «Ներեցե՛ք, ասացի, որ ինձ հաց է պետք: Հնարավոր է՝ չե՞ք լսել» (հաց ստանալու հավանականությունն աճում է 95 %):
Եվ միայն եթե այսքանից հետո չեն տալիս, կարելի է բացականչել այդ արտահայտությունը. «Ինչո՞ւ ինձ հաց չտվեցիր»:
Բայց ամենայն հավանականությամբ դրա կարիքը չի լինի:
Երբ քեզ պատում է վրդովմունքը, դժգոհությունը և նեղվածությունը որևէ մեկի վարքի նկատմամբ, հարցրու ինքդ քեզ՝ ասե՞լ ես այդ մարդուն, որ դու ինչ-որ բան ես ուզում, ինչ-որ բան չես ուզում: Նա ունի՞ պատկերացում այն մասին, թե ինչից ես դժգոհ: Որքան էլ վիրավորական հնչի, մարդիկ շատ բաներ անում են ոչ թե նրա համար, որ ցանկանում են ձեզ վատություն անել, այլ որ իրենք զբաղված են իրենցով և միտք չունեն ներթափանցելու ձեր, ձեր նուրբ լարերի ու շատ նյարդային վերջույթների մեջ: Բայց նրանք ընդունակ են շատ բաներ անելու մեր օգտին, եթե մենք (օգտագործելով մեզ տրված խոսքի պարգևը) նրանց այդ մասին իմաց տանք: