Մի հրաժեշտի արժեքը
Մի կին աշխատում էր մսի արտադրամասում: Մի անգամ աշխատանքի ավարտին նա գնում է սառնարան-խցիկ՝ ինչ-որ բան ստուգելու, և հանկարծ դուռը փակվում է, ու նա մնում է փակված այդ սառը սենյակում:
Կինը գոռում է ամբողջ ուժով, սակայն նրա ձայնը չի լսվում դրսում: Կարճ ժամանակ անց աշխատողները հերթով տուն են գնում: Նա գնալով հույսը կորցնում է: Եվ միայն այն ժամանակ, երբ հուսալքված միայն իր մահվանն է սպասում, հանկարծ ինչ-որ մեկը դրսից բացում է այդ սենյակի դուռը:
Դա արտադրամասի պահակն է լինում:
Հրաշքով մահից փրկվելուց հետո կինը պահակին հարցնում է, թե ինչո՞ւ էր վերջինս տուն գնալուց առաջ որոշել ստուգել այդ սառնարան-սենյակը: Չէ՞ որ դա նրա պարտականությունների մեջ չէր մտնում, իսկ իր անհետանալը դժվար թե նկատելի եղած լիներ, քանի որ աշխատակիցները բավականին շատ են: Եվ ահա, թե ինչ էր պատասխանել պահակը.
«Ես արդեն 35 տարի է, ինչ աշխատում են այստեղ: Բոլոր աշխատակիցները ինձ նույնիսկ չեն էլ նկատում: Միայն Դուք եք, որ ամեն առավոտ ներս մտնելիս ինձ ողջունում եք, իսկ տուն գնալիս՝ հրաժեշտ տալիս: Ես այնպես եմ սովորել ձեր ուշադրությանը, քանի որ այդպես զգում եմ, որ մեկին գոնե այստեղ հետաքրքրում եմ, և իմ աշխատանքը այնքան էլ աննշան չէ: Այսօր առավոտյան դուք նորից ինձ բարևել էիք, սակայն ես չէի լսել ձեր «մինչ վաղը», դրա համար էլ հասկացա, որ դուք դեռ դուրս չեք եկել տարածքից: Սկսեցի որոնել՝ քիչ-քիչ հասկանալով, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան է պատահել ձեզ: Եվ այնքա՜ն մեծ էր իմ ուրախությունը, որ վերջապես այդ սառնարանում գտա ձեզ»:
Հ.Գ. Եղե՛ք համեստ, մարդի՛կ, հարգեք ձեր շուրջը եղող մարդկանց: Չէ՞ որ մենք երբեք չգիտենք, թե ինչ կլինի վաղը:
Աղբյուր՝ bible-facts.ru