Մեր հզոր հենարանը՝ Հիսուս Քրիստոսը
Ո՞վ է նա, որ իր սիրեցյալին հենված՝ գալիս է անապատից: Երգ Երգոց 8.5
Մեկ օր մի մարդ օգտակար դաս քաղեց Ամերիկայի Հարավային մի նահանգի մեջ տեղի ունեցած աղոթաժողովից: Այնտեղ մի եղբայր զանազան օրհնություններ էր խնդրում Աստծուց, այնպես, ինչպես դու եւ ես ենք խնդրում աղոթքի ժամանակ: Նա ստանալով հոգեկան գոհացում, իր աղոթքը վերջացրեց այսպիսի անսովոր խնդրանքով. «Ո՛վ Տեր, մեզ հենարան եղիր, եւ եթե թուլանանք եւ շեղվենք, այո՛, մեզ հենարան եղիր»:
Դու որեւէ ծուռ կամ թույլ կողմ ունե՞ս: Այս պարզ մարդու աղոթքը մեզ որոշակիորեն ցույց է տալիս մեր թերի կողմերը, մղում է մեզ տեսնելու դրանք, բայց ցույց է տալիս նաեւ մեր մեծ Նեցուկին, մեր հզոր Հենարանին՝ Տեր Հիսուսին:
Նա միշտ քայլում է հավատացյալի կողքով, պատրաստ իր զորավոր բազուկով հենարան լինելու նրան ամեն ժամանակ, երբ թուլանա կամ տկարանա, եւ կամ երբ սխալ կողմը շրջվի նա:
Երբ անցնում ենք այս կյանքի անապատով, քայլենք Նրան հենված:
«Վտակներ անապատի մեջ» գրքից