1867թ-ին Ջոն Ռոբլինգն ուներ տեսիլք և մեծ ցանկություն՝ անելու մի բան, ինչը մասնագետների կարծիքով՝ անելն անհնար էր՝ կառուցել կամուրջ Մանհեթենից մինչև Բրուկլին՝ Նյու Յորք քաղաքում: Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր էր անել, բայց Ռոբլինգը և իր որդին՝ երիտասարդ ինժեներ Վաշինգտոնը, չէին հանձնվում:

Ռոբլինգները թիմ են հավաքում և վերջնականապես գործի են անցնում՝ իրականացնելու Ջոնի երազանքը: Նախագծի իրականացումից ընդամենը մի քանի ամիս էր անցել, երբ աշխատանքային հրապարակում կատարված միջադեպն ընդհատեց Ջոն Ռոբլինգի կյանքը: Բայց նախագիծը շարունակվեց Ռոբլինգի որդու ղեկավարության ներքո:

Երեք տարի անց Վաշինգտոնը նույնպես ծանր վնասվածք է տանում: Նա այլևս չէր կարողանում խոսել, քայլել և անգամ շարժել իր մարմնի մեծ մասը: Բայց նա սուր միտք ուներ, և կամուրջը կառուցելու երազանքը դեռևս վառվում էր նրա սրտում:

Վերջինս իր տնօրինության տակ ուներ երկու բան. մեկ մատ, որը դեռևս կարողանում էր շարժել, և իր կինը, ով սիրում էր իրեն: Ռոբլինգը և իր կինը միասին ստեղծում են հաղորդակցման մի համակարգ, որով Ռոբլինգը կնոջ ձեռքին հպվելով՝ հասկացնում էր, թե ինչ է ուզում ասել: Տասնմեկ տարի շարունակ Վաշինգտոնը այս կերպ հաղորդակցվում էր և հրահանգներ ուղարկում  կամրջի կառուցման վերաբերյալ, մինչև կառուցումը հասցվում է իր ավարտին:

Վաշինգտոն Ռոբլինգը կարիք ուներ վստահելի մարդկանց թիմի, որպեսզի կարողանար հասնել իր երազանքին: Նա իր հոր կարիքն ուներ, իր թիմի և իր կնոջ: Մենք նույնպես մարդկանց կարիքն ունենք. մենք կարող ենք սիրել, աջակցել, օգնել և ոգեշնչել նրանց, և նրանք էլ կարող են անել նույնը մեզ համար:

Աղոթք. Հա՛յր, օգնիր ինձ՝ երբևէ չթերագնահատել այն մարդկանց արժեքը, որ Դու դրել ես իմ կյանքում: Թույլ տուր ինձ՝ տեսնել, թե ում ես պետք է օգնեմ, նաև ում պետք է թույլ տամ, որ օգնի ինձ: Հիսուսի անունով. Ամեն:

Ջոյս Մայեր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.