Մաքրության 7 սկզբունք՝
1․ Ձեռքերի մաքրություն - չվերցնել այն, ինչ քեզ չի պատկանում, ինչպես նաև՝ չվերցնել ավելին։
2․ Ականջների մաքրություն - չլսել տրտունջ, սուտ, չարություն, բամբասանք, անպարկեշտ խոսքեր։
3․ Աչքերի մաքրություն - մի՛ նայիր նախանձով ու ցանկասիրությամբ։
4․ Շուրթերի մաքրություն - մի՛ եղիր դատարկախոս, բամբասող, հայհոյող։
5․ Մարմնի մաքրություն - Մի՛ շնացիր, մի՛ պղծիր մարմինդ։
6․ Մտքերի մաքրություն - Ազատվի՛ր բացասական, չար ու պիղծ մտքերից։
7․ Հոգու մաքրություն - Կառավարի՛ր քո զգացմունքներն ու հոգեկան ազդակները։