Կյանքի գայլերը․․․
Մի օր ծերունին իր թոռնիկին բացում է կյանքի ճշմարտությունը։
Ամեն մարդու մեջ տեղի է ունենում կռիվ՝ շատ նման երկու գայլերի պայքարին։ Առաջին գայլը ներկայացնում է չարը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, էգոիզմ, սուտ։ Մյուս գայլը ներկայացնում է բարին՝ խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն ու հավատարմություն։
Թոռնուհին, ազդվելով մինչև հոգու խորքը պապու խոսքերից, մտածում է, հետո հարցնում․
-Իսկ ո՞ր գայլն է հաղթում վերջում։
Ծերունին ժպտում է ու պատասխանում․
-Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես։