Կտակը. Վարդան Այգեկցի
Մի իմաստուն ու աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին ու ասաց. «Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ կաշխատի ու խորը կփորի»:
Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով ու խորն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:
Արդյունքում՝ այգին սկսեց աճել, զորանալ, առատ բերք տվեց ու նրանց հարստացրեց գանձերով: