Խոհեր, մտքեր․․․
Կյանքը շատ կարճ է, և հավիտենությունը չափազանց երկար առանց Աստծո ապրելու:
-Բիլի Գրեհեմ
Երբեք մի՛ թերագնահատեք ձեր խոսքերի ուժը... Մի քանի բարի խոսքով կարող եք փոխել մարդու կյանքը:
- Ջոյս Մայեր
Ցանկացած պահի կարող ես դադարել մտածել մի բանի մասին, որի մասին չես ուզում մտածել ու սկսել մտածել այն բանի մասին, ինչի մասին ուզում ես մտածել:
- Ջոյս Մայեր
Ներկա պահը Աստծո կողմից տրված նվերն է, բայց եթե մենք ներկան չենք գնահատում, ապա կորցնում ենք ամեն պահի կարևորությունը:
- Ջոյս Մայեր
Իրականում մեր խնդիրները չեն, որ մեզ դժբախտացնում են. այլ այն, թե ինչպես ենք արձագանքում դրանց:
- Ջոյս Մայեր
Ամենամեծ բանտը, որի մեջ մարդիկ ապրում են, իրենց հանդեպ ուրիշների ունեցած կարծիքի վախն է:
- Ջոյս Մայեր
Նա, ով չի թակում, նրա առաջ չեն բացում: Ով չի փորձում, չի հաջողվում:
- Օշո
Ինչ էլ անես, գործդ միշտ ավարտին հասցրո՛ւ, կանգ մի´ առ ճանապարհի կեսին: Արա´ ավելին, քան՝ կանեին մյուսները:
- Քրիստիան Բեյլ
Երբեք թույլ մի՛ տուր ծանր դասերը կարծրացնեն քո սիրտը:
- Նիկ Վույչիչ
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը