Խաչերին երեքն էին․․․
Խաչերին երեքն էին։ Տուժեցին երեքը։ Նրանցից մեկը՝ Աստծո Որդին։ Մյուս երկուսը՝ ավազակներ, մեղավորներ, ինչպես ես ու դու․․․ Բայց տառապանքը, ցավը, անտանելի տանջանքները երեքով կրեցին․․․ Բոլորն էին տառապում․․․
Սակայն իմաստն ու վերջնական նպատակը շատ տարբեր էր։ Մեկ մարդը մնաց անդրդվելի, նպատակաուղղված իր տառապանքներում, առանց ապաշխարության, առանց զղջման իր մեղքերից։ Նա ընտրեց իր դժոխքը․․․ Սա նրա անձնական ընտրությունն էր․․․
Մյուսը՝ իր տառապանքներում, իր դժոխքում կանչեց հավատքով․«Տե՛ր, ինձ հիշիր, երբ գաս քո թագավորությունով»։ Եվ երրորդից՝ Տիրոջից, որ զոհ էր նպատակի համար, նա ստացավ երաշխիք․«Այսօր Ինձ հետ դրախտում կլինես»։ Այս երաշխիքը ամրապնդված ու պայմանավորված էր Նրա տառապանքներով ու մահով, որոնք ունեին և ունեն իմաստ։ Հավիտենական կյանքի իմաստ․․․
Տառապում են բոլորը։ Էությունը մեկն ՝ ո՞րն է քո տառապանքների իմաստը, ինչպիսի՞ն է դրանց իմաստը, ո՞ւմ մեջ է դրանց ավարտն ու վերջը։ Եվ ի՞նչ եք լսում Տիրոջից ձեր տառապանքների մեջ։
Սերգեյ Նակուլ