Քրիստոսը գիտի քո անունը
Մարին իր տարեդարձի առթիվ նվեր ստացավ խեցիից պատրաստված մի գորտ և դրեց իր սեղանին, որ բոլորը տեսնեն: Մի քանի գործընկերներ կարծելով, թե Մարին գորտ է սիրում, սկսեցին գորտեր նվիրել նրան Ծննդյան տոնի և այլ առիթներով: Կարճ ժամանակ անց նրա աշխատասեղանը լցվեց գորտ ներկայացնող առարկաներով՝ մատիտ, մոմ, հուշատետր, սուրճի գավաթ և այլն:
Երբ Մարին դուրս եկավ աշխատանքից, մի բարեկամ նրան հարցրեց, թե ինչ արեց գորտերը: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես գորտ չեմ սիրում: Դրա համար էլ ցրեցի դրանք»:
Շատերը կարծում են, թե մեզ լավ են ճանաչում: Բայց ոչ ոք չի կարող մեզ այնքան լավ ճանաչել, որքան Աստված: Մենք Աստծո համար բաց գրքի պես ենք: Չկա մի բան, որ թաքուն մնա Նրանից:
139 սաղմոսն ասում է.
«Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը». Նա գիտի մեր ամբողջ օրվա գործունեությունը՝ իր բոլոր մանրամասներով:
«Հեռվանց իմանում ես իմ մտածմունքները». լավն ու վատը, մաքուրն ու անմաքուրը. ամեն ինչ գիտի:
«Իմ գնալն ու պառկելը քննում ես. և իմ բոլոր ճանապարհները գիտես». Աստված գիտի ամեն վայր, ուր գնում ենք:
«Դեռ բնավ խոսք չկա իմ լեզվի վրա. ահա, ով Տեր, դու ամենը գիտում ես». Աստված գիտի ամեն բան, ինչ խոսում ենք:
Նա ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ինքներս: Լավ է այդքան մոտիկից ճանաչվենք մեր Տիրոջից և իմանանք, որ մեր բոլոր թերություններով հանդերձ՝ Նա մեզ շարունակում է սիրել:
Դու պարզապես մի թիվ չես, որ համակարգիչը կարողանա գտնել. Քրիստոսը գիտի քո կարիքը, անունը և դեմքը:
«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից