Իմ շնորհը քեզ բավական է: Բ.Կորնթացիս 12.9

Տերը կամեցավ, որ դառը եւ ցավալի պայմաններում իմ փոքրիկ զավակին վերցնի մեզանից: Նրա փոքրիկ մարմինը հողին հանձնելուց հետո, տուն եկա եւ մտածեցի, որ պետք է իմ ժողովրդին քարոզեմ փորձության նշանակության մասին:
Հաջորդ կիրակի տեսա, որ մեր դասն էլ հենց այդ նյութի մասին էր, ուստի ավելի համոզվեցի, որ առաջնորդությունս Տիրոջից է:

Երբ սկսեցի պատրաստել քարոզս, նկատեցի, որ «Իմ շնորհը բավական է քեզ» խոսքը ինձ համար տակավին իրականություն չէր: Ուստի ծունկի եկա եւ խնդրեցի Աստծուն, որ նա ինձ համար այն իրականություն դարձնի: Երբ աչքերս բացեցի, պատի վրա տեսա այն համարը, որ մայրս մի քանի օր առաջ շրջանակի մեջ էր դրել եւ ուղարկել ինձ, ու ես պատվիրել էի, որ իմ բացակայության ժամանակ այնտեղից կախեն: Զարմանալի էր, որ չէի տեսել այն:

Երբ աչքերս սրբեցի եւ վեր նայեցի, այնտեղ էր այս պատվական խոսքը. «Իմ շնորհը բավական է քեզ»: «Բավական է»-ն գրված էր մեկ գույնով, իսկ «Իմ» եւ «քեզ» բառերը մեկ այլ գույնով: Ես խնդրել էի Տիրոջից, որ ինձ բավականաչափ շնորհք տա վիշտս կրելու համար, մինչ Նա ասում է.

-Ես արդեն բավականաչափ շնորհք եմ քեզ տվել, էլ ի՞նչ ես ուզում դրանից ավելի, ե՛լ, ոտքի՛ կանգնիր, պարզ հավատքով վերցրու այդ շնորհը եւ կտեսնես, որ ճիշտ է, որովհետեւ Ես՝ Տերս եմ ասել, թե Իմ շնորհը բավական է քեզ, եւ ոչ թե բավական է հիմա, այլ ապագայում էլ:

Շնորհակալ եմ Աստծուց, որ այդ օրվանից իմ սիրտը զորացրեց այդ խոստումով դիմագրավելու որեւէ տխուր պարագա: Հ.ՈՒ.ՈՒԷՊ ԲԵԲԼՕ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.