Հավատալ՝ առանց տեսնելու
Երանի նրանց, որ չեն տեսել, բայց հավատում են: Հովհ. 20.29
Որքա՜ն գրավիչ ու զորավոր են տեսանելի բաները, այդ պատճառով Աստված շատ հարկավոր է տեսնում մեզանից պահել անտեսանելի բաները:
Եթե Պետրոսը պետք է քայլեր ջրի վրայով՝ պիտի քայլեր: Եթե պետք է լողար՝ պիտի լողար: Պետրոսը չէր կարող երկուսն էլ անել:
Եթե թռչունը պետք է թռչի, նա պիտի թռչի, սակայն պետք է զգուշանա պարիսպներից եւ ծառերից, եւ ցած թռչելով օգտագործի իրեն տրված թեւերը, զգուշանալով կյանքը վտանգելուց:
Աստծուն պետք էր Աբրահամին հասցներ անկարելիության կետին: Աբրահամը իր մարմնի ծերացումը տեսներ եւ ապա միայն ամուր հավատքով փարվեր այն խոստումին, որ Աստված էր իրեն տվել: Եվ երբ Աբրահամը աչքերը շրջեց իր գրեթե անշնչացած մարմնից եւ վստահեց միայն Աստծուն, այն ժամանակ հաստատ իմացավ, թե Նա, որ խոստացավ կարող է Իր խոստումը կատարել:
Ճիշտ ա՛յս է, որ Աստված ուզում է մեզ սովորեցնել: Նա ծածկում է Իր խոստումները կատարելու բոլոր նպաստավոր երեւույթները, որպեսզի մենք սովորենք միմիայն նայել Իրեն եւ Նա կատարի իր սիրո խոստումները, որ արել է մեզ եւ հավատքը վերածի տեսողության: Ա.Պ.Սիմբսըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից