Հավատա և աղոթիր. Էդգար Գյանջումյան
Տրտմության մեջ իմ հոգու հույսն է միակ,
Խավարի մեջ օրերիս լույսն է միակ.
Նա է որ Իր գիրկն առած ինձ է օրհնում,
Ինձ չարից ամեն վայրկյան Նա է փրկում:
Հայրն է Նա իմ,
Հայրն է Նա քո,
Հայրն է ներող,
Տերն է սիրող:
Հավատա և աղոթիր,
Որ մեր կյանքը սեր դառնա.
Հավատա և աղոթիր,
Որ խավարը հեռանա.
Հավատա և աղոթիր,
Ցավ ու վիշտ կվերանա.
Հավատա միայն և աղոթիր:
Ով Նրան ամբողջ սրտով կորոնի,
Ով Նրան ամբողջ հոգով կապավինի,
Միշտ Նրա կրծքին փարված կյանքն իր կապրի,
Ողողված Նրա լույսով միշտ կօրհնվի: