Գործածիր Աստծո խոստումները առօրյա կյանքում
Որոնցով մեզ են տրված ամենամեծ ու թանկագին խոստումները, որպեսզի սրանցով հաղորդակից դառնանք աստվածային բնույթին՝ փախչելով աշխարհի ցանկությունից առաջացրած ապականություններից: Բ Պետրոս 1.4
Երբ ցամաքի վրա նավ է կառուցվում, մտածու՞մ եք արդյոք, որ այդ նավը այդտեղ պահելու համար է: Ամենեւի՛ն: Այն կառուցվում է, որպեսզի իջեցվի ծով եւ դիմագրավի քամիներին ու փոթորիկներին: Եթե շինարարները միայն դա ի նկատի ունենալով դադարեցնեին ամբողջացնել իրենց գործը, ոչ միայն մեծ սխալ արած կլինեին, ապա մեծ վնասի կենթարկվեին:
Երբ Տերը քեզ Իր զավակը դարձրեց, հետագայում լավ իմանալով քո կյանքում պատահելիքները, քեզ տեղեկացրեց Իր արած պատրաստությունների մասին եւ դրանք քեզ սովորեցրեց, հրամայելով, որ հավատաս իր խոստումներին: Իր խոստումները ի նկատի ունեն փոթորիկներն ու ալեկոծությունները, եւ դու նրանցով կարող ես Ատլանտյան օվկիանոսով քայլել հազարավոր մղոններ եւ բնավ չխեղդվել: Կոշիկներ կան, որոնք պատրաստված են ոչ թե քայլելու, այլ ցուցափեղկի մեջ դրվելու համար, սակայն քո Տերոջ քեզ համար պատրաստած պղնձե եւ երկաթե կոշիկները չեն մաշվելու, մինչեւ որ քեզ երկինք հասցնեն:
Բարեկամս, խնդրում եմ քեզ, որ Աստծո խոստումներին չնայես որպես թանգարանի մեջ դրված առարկա, այլ վերցնես նրանք եւ գործածես քո առօրյա բոլոր կարիքների համար: Քեզ վարժեցրու այնքան ժամանակ, ինչքան որ դրա կարիքը ունես:
Ինչպե՞ս կարող է Աստված մի բանի ասել ոչ, եթե Ինքն է դա խոստացել: