Երեխան ու գնդակը․․․
Իմաստունը տեսավ փողոցում մի երեխայի, որ խաղում էր գնդակով և հարցրեց նրան․
-Ի՞նչ ես անում։
-Ես գնդակով խաղո՜ւմ եմ Աստծո հետ։
- Ինչպե՞ս կարող ես դու անել դա,- ծիծաղեց իմաստունը։
-Ես գնդակը գցում եմ վերև, իսկ Նա այն ինձ է վերադարձնում,- պատասխանեց երեխան։
Ռիչարդ Վումբրանդ, «Երեխայի շուրթերից» գրքից
Հ․Գ․ «Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը» /Մատթեոս 18․3/։