Ընկերոջը սիրելու մասին
Սուրբ Հովհաննես առաքյալն ու Եփեսոսի ավետարանիչն ապրեց մինչեւ խոր ծերություն՝ այնքան, որ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին նրան եկեղեցի տանում: Եվ քանիցս ժողովարանում նրանց քարոզելիս ուրիշ ոչինչ չէր ասում, միայն հիշեցնում էր. «Որդյակնե՛ր, սիրեցե՛ք միմյանց»: Իսկ եղբայրները, որ իր հետ էին, զարմանալով, որ նույն բանն է կրկնում, ասում են նրան.
-Վարդապե՛տ, ինչո՞ւ ես մշտապես նույն բանը կրկնում:
Պատասխանում է.
-Այն պատճառով, որ սա Տիրոջ պատվիրանն է, եւ եթե միայն սա կատարեցիր, մնացածն էլ կարող ես կատարել