Դու մեկն ես հաղթական բանակի զինվորներից
Դու ես իմ թագավորը, ո՛վ Աստված, Հակոբի համար ազատագրումնե՛ր հրամայիր: Սաղմոս 44:4
Շնորհքի մեջ հոգեւոր զարգացմանդ կամ Տիրոջդ համար աշխատանքիդ մեջ չկա որեւէ արգելք, որ Փրկչիդ կողմից անձամբ հաշվի առնված եւ պարտության մատնված չլինի:
Դու երբեք չպետք է վախենաս թշնամիներից: Նրանք քո առջեւից պիտ փախչեն, դու միայն զորացիր Փրկչովդ ու քաջ եղիր: Մի՛ վախենա, ու մի՛ զարհուրիր, ով քաջ զինվոր:
Քաջ ես, որովհետեւ ամենակարող Աստվածը քեզ հետ է: Հաղթություն ակնկալիր, հաղթություն պահանջիր, դա քո իրավունքն է: Նա՛ է տվել քեզ այդ իրավունքը:
Երբ թշնամիներդ հարձակվում են վրադ, պահանջիր Իր հաղթությունը:
Վստահ եղիր, որ դու բաժին ունես քո Տեր Հիսուսի ամեն մեղքի վրա տարած հաղթության մեջ: Իր արձանագրած բոլոր հաղթությունները միայն Իրեն համար չեն, այլ քո եւ բոլորիս համար էլ: Հիշի՛ր, որ դու Իր մեջ էիր Իր բոլոր հաղթությունների ժամանակ:
Հաղթությունը քոնը համարիր եւ տիրացիր քո բաժնին: Որեւէ թշնամի չի կարող քեզ զրկել դրանից: Դու մեկն ես հաղթական բանակի զինվորներից: Տիրոջդ ու Փրկչիդ հաղթանակի մեջ քո բաժնին տեր եղիր եւ դրանով ուրախացրու Նրան:
«Վտակներ անապատի մեջ» գրքից